Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18 Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

15.01.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

5 հունվարի 2022 թվականի N 13-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18 Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշման 2-րդ կետը`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) օրենքով նախատեսված ժամկետներում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով չեն հաշվառվել:».

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող մերժել ինքնակամ կառույցի օրինականացումը դրա համար ներկայացված հատակագծի և ինքնակամ կառույցի հաշվառման տվյալներում կառույցի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատների` կադաստրային քարտեզների սխալով պայմանավորված անհամապատասխանության կամ առանց երկրաչափական տեսքի փոփոխության կառույցի չափերի տարբերության հիմքով:».

2) որոշման հավելվածում`

ա. 9-րդ կետը «համաձայնությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր, իսկ ծածկագիր չլինելու դեպքում` իրավունքի պետական գրանցման վկայական կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք:» բառերով,

բ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.

«զ) Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` իրավունքի պետական գրանցման վկայականի կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքի վերաբերյալ տվյալներ:»,

գ. 28-րդ կետը «համաձայնությունը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիրը, իսկ ծածկագիր չլինելու դեպքում` իրավունքի պետական գրանցման վկայական կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք:» բառերով,

դ. 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` իրավունքի պետական գրանցման վկայականի կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքի վերաբերյալ տվյալներ:»,

ե. 33-րդ կետը «հատակագծերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր, իսկ ծածկագիր չլինելու դեպքում` իրավունքի պետական գրանցման վկայական կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք:» բառերով,

զ. 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.

«է) Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` իրավունքի պետական գրանցման վկայականի կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքի վերաբերյալ տվյալներ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. հունվարի 5
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունվարի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.01.2022
N 13-Ն
Որոշում