Սեղմել Esc փակելու համար:
Է. ԱԹԱՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Է. ԱԹԱՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0003.040102

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունվարի 2002 թվականի N 3

 

Է. ԱԹԱՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, լեզվաբան և փիլիսոփա Էդուարդ Աթայանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Գ. Բրուտյան     - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ

                      (հանձնաժողովի նախագահ)

    Ա. Ավետիսյան    - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

                      (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Կ. Արիստակեսյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի

նախարարի տեղակալ

    Լ. Յոլյան       - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

    Հ. Վարյան       - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

Է. Միլիտոնյան   - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և

գրահրատարակչության վարչության պետ

Վ. Վարդապետյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Ռ. Մարտիրոսյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր

    Ս. Զոլյան       - Երևանի  Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական

                      համալսարանի ռեկտոր

Ս. Աբրահամյան   - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս

 

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Է. Աթայանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

բ) հինգօրյա ժամկետում` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.01.2002
N 3
Որոշում