040.1316.291201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2001 թվականի N 1316
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման`
ա) 04 խմբի 03 ենթախմբի «4. Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով ապահովում» և 04 ենթախմբի «1. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում» ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը նախատեսված հատկացումները պակասեցնել համապատասխանաբար 25000,0 հազար դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով) և 11000,0 հազար դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սննդամթերք» հոդվածով).
բ) 07 խմբի 09 ենթախմբի «1. Սպորտային միջոցառումներ» ծրագրի գծով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը նախատեսված հատկացումներն ավելացնել 36000,0 հազար դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն նշված ծրագրերի գծով պակասեցված բյուջետային հատկացումները 2002 թվականին վերականգնելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 29-ից: