Սեղմել Esc փակելու համար:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

i

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրով նախատեսված 1995 թվականի ապրիլի 21-ից 23-ը Երևանում անցկացվելիք ցեղասպանության պրոբլեմներին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացման կազմակերպական աշխատանքներն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով.

Ժիրայր Լիպարիտյան - Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, խմբի ղեկավար

Վարդան Օսկանյան - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հրաչյա Բարսեղյան - Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ

Վահան Մանուկյան - Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ

Լավրենտի Բարսեղյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտի ընդհանուր հարցերի գծով տեղակալ

Հասմիկ Հարությունյան - Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր մասնագետ:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` միջազգային գիտաժողովի աշխատանքները համակողմանի և արդյունավետ կազմակերպելու նպատակով գիտաժողովի մասնակիցներին ապահովել թարգմանիչներով:

4. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանն ու Արմենպրեսին` ապահովել միջազգային գիտաժողովի աշխատանքների լուսաբանումը:

5. Հայաստանի Հանրապետության արտասահմանյան տուրիզմի գլխավոր տնտհաշվարկային վարչությանը` աշխատանքային խմբի հայտերով ապահովել միջազգային գիտաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած հյուրերի տեղավորումը, սնունդը, տրանսպորտային և այլ սպասարկումը:

6. Հայաստանի հանրապետության կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչությանը` աշխատանքային խմբի հայտերով ապահովել միջազգային գիտաժողովին վերաբերող տեղեկատվական նյութերի տպագրումը:

7. Հայաստանի հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել միջազգային գիտաժողովին մասնակցելու համար հյուրերի Երևան ժամանելու և մեկնելու հետ կապված հարցերը` աշխատանքային խմբի հայտերի հիման վրա:

8. Միջազգային գիտաժողովի մասնակիցների Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

 

7 մարտի 1995 թվականի

ՆԿ-130

 

 

pin
ՀՀ Նախագահ
07.03.1995
N ՆԿ-130
Կարգադրություն