040.0006.070102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հունվարի 2002 թվականի N 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների, դրանց տրանսպորտային միջոցների տարբերանշանը (ձևը կցվում է):
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների, դրանց տրանսպորտային միջոցների տարբերանշանը դեղին եզրագծով վահանի պատկեր է, որի սև ֆոնի վրա պատկերված է Մերկուրի աստծո կանաչ գավազանը` փաթաթված, իրար նայող օձերով, որոնք խորհրդանշում են առևտուրը, առատությունը, բարձր բանականությունն ու վեճերի խաղաղ լուծումը: Գավազանի վերին մասում պատկերված է կարմիր շրջանակ, իսկ ներքևում` գավազանի աջ և ձախ կողմերում` երկու եռագույն դրոշներ: Գավազանի առջևում պատկերված է հավերժության նշանով ու թռչնի թևով ոսկեգույն առյուծ` ձեռքին ոսկեգույն բանալի: Առյուծը խորհրդանշում է իշխանությունը, ուժը և համարձակությունը, իսկ առյուծի ձեռքի բանալին` մաքսային հսկողությունը, մաքսանենգության համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի փակ լինելը:
Տարբերանշանի վերին մասում հայերեն նշված է` «Հայաստանի մաքսային ծառայություն», իսկ ներքևի մասում անգլերեն նշված է` «Armenian Customs Service»:
Տարբերանշանի կարմիր, կանաչ և դեղին գույները խորհրդանշում են մաքսային հսկողության ընտրողականության երեք ուղին:
(վերնագիրը և նախաբանը փոփ. 22.04.15 թիվ 427-Ն որոշում)
------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - ձևերը չի բերվում
(որոշումը փոփ. 18.04.13 թիվ 385-Ն որոշում)