Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆԻՊԵՄԶԱ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆԻՊԵՄԶԱ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑ ...

 

 

040.0015.080102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունվարի 2002 թվականի N 15

 

«ԱՆԻՊԵՄԶԱ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Անիպեմզա կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորել «Անիպեմզա կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության:

2. Հաշվեկշռային մեթոդով 61465 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անիպեմզա կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

3. Սահմանել «Անիպեմզա կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 59826 հազ. դրամ, որը համապատասխանում է 59826 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

i

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված վերակազմավորման աշխատանքների կատարումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բաժնետոմսերի կամ դրանց հավաստագրերի տպագրությունն ու գրանցումը:

(4-րդ կետը փոփ. 03.06.02 թիվ 678 որոշում)

5. Մրցույթով մասնավորեցման ենթակա «Անիպեմզա կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 59826 հազ. դրամ, որը համապատասխանում է 59826 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 14956 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

7. «Անիպեմզա կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 1639 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 429 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1000 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 210 հազ. դրամ:

8. «Անիպեմզա կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 1999, 2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 27,2 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

9. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

10. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

11. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

12. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 1 ամսվա ընթացքում:

13. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 8-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.01.2002
N 15
Որոշում