Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

01.07.2022 -


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2022 թվականի N 827-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

i

1) որոշման վերնագրում «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ» բառով, իսկ «ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ» բառերից հետո «, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ» բառերը հանել.

i

2) որոշման նախաբանում «266-րդ, 273-րդ և 275-րդ» բառերը փոխարինել «393-րդ, 394-րդ, 404-րդ և 405-րդ» բառերով.

i

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր» բառերը.

i

4) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետից հանել «թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» բառերը.

i

5) որոշման N 1 հավելվածի վերնագրից հանել «, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ» բառերը, իսկ հավելվածով հաստատված ցանկից հանել «զգալի հնգապատիկից առավել մինչև քսանհինգապատիկը ներառյալ», «խոշոր քսանհինգապատիկից առավել մինչև հարյուր քսանհինգապատիկը ներառյալ» և «առանձնապես խոշոր ավելի քան հարյուր քսանհինգապատիկը» սյունակները.

i

6) որոշման N 1 հավելվածի 965-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«

965. 5F-MDA-19 (Z)-N’-(1-(5-ֆտորոպենտիլ)-2-օքսոինդոլին-3-իլինդեն)բենզոհիդրազին 0.01-0.05

                                                                                                                                                                                                                           ». 

 

i

7) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 966-980-րդ կետերով`

«

966. ADB-FUBIATA կամ (FUB- ACADM) 2-[[2-[1-[(4-ֆտորոֆենիլ)-մեթիլ]ինդոլ-3- իլ]ացետիլ]ամինո]-3,3-դիմեթիլ-բութանամիդ 0.01-0.05
967. ADB-PHTINACA կամ (MMBA(N)-PHT) (S)-N-(1-ամինո-3,3-դիմեթիլ-1-օքսոբութան-2- իլ)-1-ֆենէթիլ-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդ 0.01-0.05
968. Bromazolam 8-բրոմո-6-ֆենիլ-1-մեթիլ-4H-բենզո[f] [1,2,4]տրիազոլո[4,3-a] [1,4]դիազեպին 0.01-0.05
969. 2,3-seco-fentanyl N-(4-(մեթիլ(2-ֆենիլէթիլ)ամինո)բութան-2-իլ)-N-ֆենիլպրոպանամիդ 0.01-0.05
970. 5-MeO-DIBF N-(2-(5-մեթոքսի-1-բենզոֆուրան-3-իլ)էթիլ)- N-(պրոպան-2-իլ)պրոպան-2-ամին 0.01-0.05
971. isotonitazene 2-(5-նիտրո-2-((4-պրոպան-2-իլօքսիֆենիլ)մեթիլ)-1H-բենզիմիդազոլ-1-իլ)- N,N-դիէթիլէթան-1-ամին 0.01-0.05
972. 2C-B-AR 5-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-4,5-դիհիդրո-1,3-օքսազոլ-2-ամին 0.01-0.05
973. 5-AEDB 2-(2,3-դիհիդրո-1-բեզոֆուրան-5-իլ)էթան-1-ամին 0.01-0.05
974. SL-164 2-մեթիլ-3-(2-մեթիլ-4-քլորֆենիլ)-5-քլորքինազոլին-4(3H)-ոն 0.01-0.05
975. 2-Me-AP-237 1-(2-մեթիլ-4-(3-ֆենիլպրոպ-2-են-1-իլ) պիպերազին-1-իլ)բութան-1-ոն 0.01-0.05
976. AP-237 1-(4-(3-ֆենիլպրոպ-2-են-1-իլ)պիպերազին-1-իլ]բութան-1-ոն 0.01-0.05
977. Flualprazolam 8-քլոր-6-(2-ֆտորոֆենիլ)-1-մեթիլ-4H- բենզո[f][1,2,4]տրիազոլո[4,3- a][1,4]դիազեպին 0.01-0.05
978. MMBA(N)-073 կամ (ADB-B UTINACA) (1-բութիլ-N-(1-կարբամոիլ-2,2- դիմեթիլպրոպ-1-իլ)-1H-ինդազոլ-3- կարբոքսամիդ) 0.01-0.05
979. MMBA(N)-019 1-հեքսիլ-N-(1-կարբամիոիլ-2,2-դիմեթիլպրոպիլ)-1H-ինդազոլ-3- կարբոքսամիդ) 0.01-0.05
980. 173-979-րդ կետերում ներառված թմրամիջոց(ներ) կրող կամ պարունակող բուսական զանգված կամ այլ կրիչ Զանգված (ծխախոտային խառնուրդ) կամ այլ կրիչ (մաստակ, հյութ և այլն), որը պարունակում կամ կրում է սույն ցանկի 173-979-րդ կետերում նախատեսված նյութ (նյութեր): Քանակը որոշվում է ընդհանուր զանգվածով +110-1150C ջերմաստիճանի պայմաններում չորացնելով հաստատուն քաշը ստանալուց հետո: 0.05-0.25

                                                                                                                                                                                                                         ». 

 

i

8) որոշման N 3 հավելվածի վերնագրից հանել «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. հունիսի 9
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 հունիսի 2022 թվական: 

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2022
N 827-Ն
Որոշում