040.0017.080102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունվարի 2002 թվականի N 17
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված կոնցեսիայի պայմանագրին:
2. Նշված պայմանագիրն ուժի մեջ մտնելու և տիրապետման միջև ընկած անցումային ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության հատուկ ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին` նրան վերապահելով կոնցեսիայի պայմանագրի «ե» հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացման հետ կապված որոշումներ ընդունելու լիազորությունը:
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարության հատուկ ներկայացուցչին անհրաժեշտության դեպքում «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ի հետ վերաբանակցել պայմանագրի «ե» հավելվածի դրույթների շուրջ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 8-ից: