Սեղմել Esc փակելու համար:
«ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐ ...

 

 

040.0038.150102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2002 թվականի N 38

 

«ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշմանդամներին անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովելու գործընթացը բարելավելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրա համար հատկացվող միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել առանձնացման ձևով` «Պրոթեզաօրթոպեդիկ» փակ բաժնետիրական ընկերություն` նվազեցնելով «Պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 21915300 դրամի չափով:

2. Սահմանել «Պրոթեզաօրթոպեդիկ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 21915300 դրամ:

3. «Պրոթեզաօրթոպեդիկ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդնել «Պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված 21915300 դրամ արժեքով գույքը:

i

4. «Պրոթեզաօրթոպեդիկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2002
N 38
Որոշում