29.07.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին
«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում «սահմանված կարգով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի պատվերի ձևավորման, համաձայնեցման, ստացման, հաշվառման և բաշխման կարգով» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-290-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 19 հուլիսի 2022 թվական: