Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

01.01.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 14-ին

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ներհամայնքային կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող բոլոր ավտոբուսները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ միջմարզային և ներմարզային կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող` հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը «նրանց իջեցումը:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտովարորդներն անհրաժեշտության դեպքում պետք է աջակցեն հաշմանդամություն ունեցող անձանց (ներառյալ` նստեցնել, իջեցնել, տեղեկատվություն տրամադրել)` օգտվելու տրանսպորտային սպասարկման իրենց իրավունքից:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Ավտոկայարանային գործունեության կազմակերպումը պետք է համապատասխանի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պահանջներին, որոնք սահմանվում են ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը «զամբյուղներով:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական փոխադրումներից օգտվելիս հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի, ծանրոցից և ուղեբեռից բացի, իր հետ անվճար փոխադրելու նաև աջակցող միջոցներ:»:

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված` համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:  

4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մրցութային եղանակով արդեն ընտրված և կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև օպերատորների կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին շահագործվող ներհամայնքային կանոնավոր երթուղիները 2023 թվականի հունվարի 1-ից հետո ավտոտրանսպորտային միջոցներով համալրելու կամ փոխարինելու դեպքում դրանք պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022թ. հուլիսի 20
Երևան
ՀՕ-297-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական:

 

 

 

pin
ՀՀ 14.07.2022
N ՀՕ-297-Ն օրենք