31.07.2022 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին
 
 
«ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 i 
Հոդված 1. «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» 2005 թվականի մայիսի 3-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում`
1)  1-ին մասի «և բաշխվածության» բառերը փոխարինել «եւ  բաշխվածության և ըստ ջրային մարմինների կարգավիճակների» բառերով.
2)   2-րդ մասի «5» թիվը փոխարինել «6» թվով:
 
 i 
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ջրային ռեսուրսների պահպանության և կայուն կառավարման նպատակով ընդհանուր առաջարկի պահանջարկի գնահատումից ստացված արդյունքների հիման վրա ջրային ռեսուրսների բաշխումը ջրօգտագործողների միջև ըստ առաջնահերթության իրականացվում է հետևյալ գերակա ուղղություններով` ըստ հերթականության.
1)  ազգային ջրային պաշար` բնակչության հիմնական կարիքները բավարարելու, ջրի անբավարարության հետևանքով հիվանդությունները նվազեցնելու ու կանխարգելելու և ջրային էկոհամակարգերը պահպանելու համար անհրաժեշտ քանակի և որակի վերականգնվող ջրային ռեսուրսների պահպանում.
2)  ռազմավարական ջրային պաշար` արտակարգ իրավիճակների պայմաններում (երաշտ, էկոլոգիական աղետներ, էներգետիկ ճգնաժամ և այլն) մարդկանց հիմնական կարիքների բավարարման և ջրային էկոհամակարգերի պահպանման ապահովման համար ջրային ռեսուրսների պահպանում և օգտագործում.
3) ավանդական` ջրահոսքի հունի սահմաններում պատմական, ոչ արդյունահանման նպատակով ջրերի օգտագործում.
4)  ջրային ռեսուրսների օգտագործում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պայմանագրերի համաձայն.
5)  կենցաղային` մարդկանց կուլտուր-կենցաղային ջրապահանջի կարիքները բավարարելու համար ջրօգտագործում.
6)  գյուղատնտեսական` ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, անասնապահության և այլ ոչ արդյունաբերական ջրապահանջի կարիքները բավարարելու համար.
7) էներգետիկ` էներգիայի արտադրության ջրապահանջի կարիքները բավարարելու համար.
8)  արդյունաբերական` ջուր արտադրական գործընթացներում.
9)  ձկնաբուծական նպատակով ջրօգտագործում.
10)  ռեկրեացիոն նպատակով ջրօգտագործում` ջուր` մարզական, սիրողական ձկնորսության, լողի, նավարկության և գեղագիտական վայելքի համար.
11)  հակաերաշտային միջոցառումներ` երաշտներից վնասները նվազագույնի հասցնելու համար:»:
 
 i 
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «4-9-րդ կետերով» բառերը փոխարինել «5-11-րդ կետերով» բառերով:
 
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
| Հայաստանի ՀանրապետությանՆախագահ
 | Վ. Խաչատուրյան | 
| 2022 թ. հուլիսի 20
 Երևան
 ՀՕ-318-Ն
 |  | 
 
Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական: