31.07.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 34-րդ և 35-րդ կետերով.
«34) ակցիա` կիրառվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված իմաստով.
35) զեղչ` կիրառվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված իմաստով:»:
i
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի «է» ենթակետում «զեղչեր կամ ակցիաներ» բառերը փոխարինել «ակցիաներ, այդ թվում` զեղչեր» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. հուլիսի 20 Երևան ՀՕ-303-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական: