Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0041.150102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2002 թվականի N 41

 

i

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում 2001-2004 թվականների ընթացքում համապատասխան բնագավառների տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակացույցը հաստատելու մասին» N 852 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի նոյեմբերի 22-ի N 822 որոշման խմբագրությամբ) հաստատված ժամանակացույցի 123-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետությունում հրագործական արտադրատեսակներին ներկայացվող անվտանգության պահանջներն ու դրանց փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն ՀՍՏ 214-2001 «Արտադրատեսակներ հրագործական. Անվտանգության ընդհանուր պահանջներ» և ԳՕՍՏ Ռ 51271-99 «Արտադրատեսակներ հրագործական. Սերտիֆիկացման փորձարկումների մեթոդներ» ստանդարտների պահանջներին.

բ) ներմուծվող և արտադրվող հրագործական արտադրատեսակների կիրառման (շահագործման) հրահանգն ու փաթեթվածքների վրայի մակնշվածքները պետք է շարադրված լինեն հայերենով կամ զուգակցվեն այլ լեզուներով` համաձայն պայմանագրի:

i

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` մինչև 2002 թվականի մարտի 1-ը հաստատել հրագործական արտադրատեսակները պահելու և դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու կանոնները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2002
N 41
Որոշում