22.07.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 14-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքում (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «համայնքի ղեկավար» և «համայնքի ղեկավարի պաշտոնակատար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու)» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) վերնագրի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով.
2) 1-ին մասի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով.
3) 3-րդ մասի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) վերնագրի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով.
2) 1-ին մասը «Եթե» բառից հետո լրացնել «մեծամասնական ընտրակարգով ընտրված» բառերով.
3) 2-րդ մասի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով:
i
Հոդված 4. Օրենքի 69-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ կամ 142.3-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում:».
2) 3-րդ մասը «Ավագանու լիազորությունները» բառերից առաջ լրացնել «Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերով» բառերով.
3) 6-րդ մասը «հետո` 10-րդ օրը» բառերից հետո լրացնել «, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում` դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը» բառերով:
i
Հոդված 5. Օրենքի 70-րդ հոդվածի 4-րդ մասում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով:
i
Հոդված 6. Օրենքի 72-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը «հետո` 10-րդ օրը» բառերից հետո լրացնել «, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում` դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը» բառերով:
i
Հոդված 7. Օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասում «համայնքի ղեկավարի կողմից» բառերը փոխարինել «ավագանու» բառով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. հուլիսի 20 Երևան ՀՕ-312-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական: