22.07.2022 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 14-ին
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 i 
Հոդված 1. «Կուսակցությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կուսակցության անվանումը չի կարող պարունակել անձնանուն կամ շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր:»:
 
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
 
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի կարգավորումները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գրանցված կուսակցությունների վրա: 
 
| Հայաստանի ՀանրապետությանՆախագահ
 | Վ. Խաչատուրյան | 
| 2022 թ. հուլիսի 20
 Երևան
 ՀՕ-314-Ն
 |  | 
 
Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական: