041.0015.140102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունվարի 2002 թվականի N 15
Ժ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայ անվանի դրամատուրգ Ժորա Հարությունյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Կ. Արիստակեսյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Լ. Անանյան - Հայաստանի գրողների միության նախագահ (հանձնաժողովի
նախագահի տեղակալ) (համաձայնությամբ)
Վ. Քոչարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, կապի և
տեղեկատվայնացման գլխավոր վարչության պետ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Է. Միլիտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետ
Վ. Վարդապետյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ս. Գրիգորյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս
Դ. Մուրադյան - Հայաստանի գրողների միության քարտուղար
(համաձայնությամբ)
Լ. Մովսիսյան - Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն
Ն. Ադալյան - գրող
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Ժ. Հարությունյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) հինգօրյա ժամկետում հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն: