Սեղմել Esc փակելու համար:
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

24.11.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 26-ին

 

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Թափոնների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը տասնվեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«թափոնների հեռացման վայրեր` թափոնների վնասազերծման, ոչնչացման կամ տեղադրման համար հատուկ հատկացված տեղեր կամ օբյեկտներ (այդ թվում` աղբավայրեր, պոլիգոններ).

թափոնների հեռացման վայրերը շահագործողներ` իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, որոնք պատասխանատու են թափոնների հեռացման վայրերում թափոնների ոչնչացման, վնասազերծման կամ տեղադրման (այդ թվում` թաղման) համար.

թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգ` թափոնների հեռացման վայրերում և դրանց հարակից տարածքներում հողի, մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի որակական ցուցանիշների վերաբերյալ տվյալների պարբերական հավաքում ակնադիտարկումների, գործիքային չափումների, նմուշառումների, լաբորատոր փորձարկումների միջոցով և դրանց մշակում.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ժ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ) աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգի սահմանումը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» կետով.

«ժա) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «թափոններ առաջացնողներն» բառերը փոխարինել «թափոնների հեռացման վայրերը շահագործողներն» բառերով:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. նոյեմբերի 11
Երևան
ՀՕ-402-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 նոյեմբերի 2022 թվական:

 

 

 

pin
ՀՀ 26.10.2022
N ՀՕ-402-Ն օրենք