24.11.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 26-ին
«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Գանձապետական համակարգի մասին» 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-211 օրենքի 14-րդ հոդվածում`
1) 5-րդ մասի «գ» կետը «(այդ թվում` ավանդային)» բառերից հետո լրացնել «և կայունացման միջոցների ենթահաշիվները (այսուհետ` կայունացման հաշիվ)» բառերով.
2) 5.1-ին մասի «գ» կետը «ենթահաշիվները» բառից հետո լրացնել «, կայունացման հաշիվը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-397-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 14 նոյեմբերի 2022 թվական: