24.11.2022 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 26-ին
 
«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 i 
Հոդված 1. «Լեզվի մասին» 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքի 1.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. 
«ժեստերի լեզու` լեզվական ինքնատիպ համակարգ, որը դրսևորվում է ձեռքերի իմաստավորված շարժումներով` դիմախաղի, շրթունքների շարժումների և մարմնի դիրքի համակցմամբ:»: 
 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
| Հայաստանի ՀանրապետությանՆախագահ
 | Վ. Խաչատուրյան | 
| 2022 թ. նոյեմբերի 11
 Երևան
 ՀՕ-406-Ն
 |  | 
 
Պաշտոնական հրապարակման օրը` 14 նոյեմբերի 2022 թվական