Սեղմել Esc փակելու համար:
ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0030.230102

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունվարի 2002 թվականի N 30

 

ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության` Երևանի Տերյան փողոցի N 89 հասցեում գտնվող շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո 5-օրյա ժամկետում Երևանի Տերյան փողոցի N 89 հասցեում գտնվող շենքից Քաղաքացիական ծառայության խորհրդին անհատույց օգտագործման տրամադրել տարածք` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի «Պետական հիմնարկներին տրամադրվող տարածքների հաշվարկման նորմատիվները հաստատելու մասին» N 532 որոշմամբ հաստատված նորմատիվներին համապատասխան` նշված խորհրդի հետ համատեղ սահմանված կարգով ապահովելով անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

գ) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ համատեղ քննարկել և Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության գրահրատարակչական գործակալությունն ապահովել համապատասխան տարածքով:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.01.2002
N 30
Որոշում