ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
20.03.95թ 20.03.95թ
թիվ 1-3 հ թիվ 2-1
Կ Ա Ր Գ
ՀՀ հանրապետական բյուջեի և ձեռնարկությունների միջև փոխադարձ պարտքերի հաշվանցման նպատակով հարկերի և այլ պարտադիր վճարումների վերաբերյալ
անհրաժեշտ նյութերի ներկայացման
1. ՀՀ հանրապետական բյուջեի և ձեռնարկությունների փոխադարձ պարտավորությունների հաշվանցմանը մասնակցող ձեռնարկությունների նախնական ցանկը սահմանվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Նշված ցանկի մեջ ընդգրկված յուրաքանչյուր ձեռնարկության գծով հանրապետական բյուջե մուծման ենթակա գումարների ճշտման նպատակով ֆինանսների նախարարությունը համապատասխան վարչատարածքային հարկային պետական տեսչություններին ներկայացնում է հարցում սույն կարգին կցվող թիվ 1 հավելվածում բերված ձևով:
2. ՀՀ վարչատարածքային հարկային պետական տեսչությունները ՀՀ հանրապետական բյուջեի և ձեռնարկությունների փոխադարձ պարտավորությունների հաշվանցմանը մասնակցող ձեռնարկությունների գծով հանրապետական բյուջե ենթակա մուծումների մասին հարցումը ստանալու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում ճշտում են այդ ձեռնարկությունների կողմից հարցումը կատարելու օրվա դրությամբ հանրապետական բյուջե մուծման ենթակա գումարները և այն սույն կարգին կցվող թիվ 2 հավելվածում բերված տեղեկանքի ձևով տրամադրում են ձեռնարկությանը, իսկ վերջինս այն հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարությանը:
3. ՀՀ ֆինանսների նախարարությունը վարչատարածքային հարկային պետական տեսչություններից ստացված տեղեկանքների հիման վրա ճշտում է հանրապետական բյուջեի հետ փոխադարձ պարտքերի հաշվանցմանը մասնակցող ձեռնարկությունների եզրափակիչ ցանկը և կազմակերպում հաշվանցման անցկացումը:
4. Հաշվանցումը կատարվում է ՀՀ կենտրոնական բանկի գործառնական վարչությունում, ուր հաշվանցման մասնակիցները շրջանցելով իրենց սպասարկող տեղական բանկային բաժանմունքները անմիջապես կամ վերջիններիս գլխամասային գրասենյակների միջոցով ներկայացնում են վճարման հանձնարարագրերը:
5. Հաշվանցման արդյունքներով ՀՀ ֆինանսների նախարարությունը հաշվանցմանը մասնակցած յուրաքանչյուր ձեռնարկության գծով նախապատրաստում է ամփոփագիր (սույն կարգին կցված թիվ 3 հավելվածում բերված ձևով) վերջիններիս կողմից ՀՀ հանրապետական բյուջե կատարված վճարումների մասին: Նշված ամփոփագիրը հաշվանցմանը մասնակցած ձեռնարկությանը տրամադրվում է վճարված միջոցները հանրապետական բյուջե մուտքագրվելու օրվանից հաշված երկու աշխատանքային օրվա ընթացքում: Ձեռնարկությունը պարտավոր է հաշված երկու աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնել համապատասխան վարչատարածքային հարկային պետական տեսչությանը:
6. Վարչատարածքային հարկային պետական տեսչությունները հաշվանցմանը մասնակցած ձեռնարկության կողմից ՀՀ հանրապետական բյուջե կատարված վճարումների մասին ՀՀ ֆինանսների նախարարության ամփոփագիրը ընդունում են որպես հիմք ձեռնարկության անձնական հաշվի քարտերում վճարման մասին գրառում կատարելու համար: Վճարման ամսաթիվ է համարվում հանրապետական բյուջե մուծված գումարների մուտքագրման (ամփոփագրում նշված) օրը:
7. Հաշվանցման արդյունքում առանձին հարկերի և այլ պարտադիր վճարումների գծով գերավճարի առաջացման դեպքում գումարների վերադարձ ձեռնարկությանը կամ գերավճարի հաշվին տեղական բյուջեի նկատմամբ առկա ապառքների և տույժերի դիմաց հաշվանցում չի կատարվում:
8. Հաշվանցմանը մասնակցող ձեռնարկությունը այլ ձեռնարկությունների հետ կազմված փոխադարձ հաշվարկների ակտերի և համապատասխան վարչատարածքային հարկային պետական տեսչության կողմից տրվող տեղեկանքի առկայության դեպքում կարող է նրանց փոխարեն կատարել ուղղակի վճարումներ հանրապետական բյուջե: Այդ դեպքում հաշվանցման վերջում ձեռնարկություններին տրամադրվող ՀՀ հանրապետական բյուջե կատարված վճարումների մասին ֆինանսների նախարարության ամփոփագրերում հանրապետական բյուջե վճարված ամբողջ գումարի հետ հանդերձ անվանական նշվում են նաև այլ ձեռնարկությունների փոխարեն կատարված վճարումները: Կատարված վճարման մասին ներկայացվում է ամփոփագիր նաև մյուս ձեռնարկությունների (որոնց փոխարեն կատարվել են վճարումները բյուջե) վարչատարածքային հարկային պետական տեսչություններին:
Հավելված թիվ 1
------------------------
ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ հարկային պետական տեսչության 1995թ. մարտի 20-ի համատեղ կարգի
________________________________
(վարչատարածքի անվանումը)
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Ր Ց ՈՒ Մ
ՀՀ հանրապետական բյուջեի և______________________________
(ձեռնարկության լրիվ անվանումը) միջև փոխադարձ պարտքերի հաշվանցում կազմակերպելու համար խնդրում ենք ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ հարկային պետական տեսչության կողմից 1995թ. մարտի 20-ին համատեղ ընդունված «ՀՀ հանրապետական բյուջեի և ձեռնարկությունների միջև փոխադարձ պարտքերի հաշվանցման նպատակով հարկերի և այլ պարտադիր վճարումների վերաբերյալ անհրաժեշտ նյութերի ներկայացման» կարգի համաձայն ֆինանսների նախարարությանը ներկայացնել տեղեկություններ
_____________________________________
(ձեռնարկության լրիվ անվանումը)
կողմից հանրապետական բյուջե մուծման ենթակա գումարների մասին:
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`
Հավելված թիվ 2
------------------------
ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ հարկային պետական տեսչության 1995թ. մարտի 20-ի համատեղ կարգի
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
______________
__________________________________________________________
(ձեռնարկության լրիվ անվանումը)
կողմից հանրապետական բյուջե մուծման ենթակա գումարների մասին
առ 1995թ. ----------------------------------ի դրությամբ
(հազ. դրամ)
այդ թվում
Հարկի կամ այլ պարտադիր ամբողջ գումարը ապառք տույժեր և տուգանքներ
վճարումների /հաշվարկված տույժերը
անվանումները և տուգանքները
ներառյալ/
1 Շահութահարկ 2 Ավելացված արժեքի հարկ 3 Ակցիզային հարկ 4 Վճար հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման դիմաց 5Գույքահարկ 6-------------------------- Ընդամենը
___________________________
(վարչատարածքի անվանումը)
կ.տ.
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` __________________
(ստորագրություն)
Հավելված թիվ 2
------------------------
ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ հարկային պետական տեսչության 1995թ. մարտի 20-ի համատեղ կարգի
Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր
________________
__________________________________________________________
(ձեռնարկության լրիվ անվանումը)
կողմից ՀՀ հանրապետական բյուջեի հետ փոխադարձ պարտքերի հաշվանցման ընթացքում հանրապետական բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների գծով մուծված գումարների մասին
առ 199 թ. ------------------------------------ի դրությամբ
(հազ. դրամ)
Հարկի կամ այլ պարտադիր վճարների գումարը /հաշվարկված տույժերը և
անվանումները տուգանքները ներառյալ/
1.Շահութահարկ 2.Ավելացված արժեքի հարկ 3. Ակցիզային հարկ 4. Վճար հիմնական արտադրական
ֆոնդերի օգտագործման դիմաց
Ընդամենը
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Կ. Տ.
ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՒ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ