Սեղմել Esc փակելու համար:
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

04.08.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը «յուրաքանչյուր տեսակի համար» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքում`

i

1) 9-րդ, 23-րդ, 23.1-ին և 26.1-ին հոդվածները «լիցենզիա» բառից հետո համապատասխան հոլովաձևերով լրացնել «և (կամ) յուրաքանչյուր ներդիր» բառերով, իսկ նույն հոդվածների «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով.

2) 23-րդ հոդվածը «օրենքով սահմանված կարգով և չափով» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով.

3) 23.1-ին հոդվածի 3-րդ մասը «ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Էլեկտրոնային եղանակով տրամադրվող լիցենզիաները և ներդիրները տրվում են սույն հոդվածով սահմանված վավերապայմաններին (տեղեկատվությանը) համապատասխան` էլեկտրոնային համակարգում լիցենզիայի և լիցենզիայի ներդիրների գեներացման և արտապատկերման միջոցով:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Քաղաքաշինության բնագավառի գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սույն օրենքով նախատեսված լիցենզավորման և որակավորման ստուգման անցկացման կարգերին համապատասխան` լիցենզիան և ներդիրները կարող են տրվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային համակարգի կիրառմամբ):»:

 

i

Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի

«17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

  «17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ                                     
1. 1-ին դաս Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ         Ո Հ  
2. 2-րդ դաս Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ         Ո Հ  
3. 3-րդ դաս Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ         Ո Հ  
4. 1-ին դաս Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ         Ո Հ  
5. 2-րդ դաս Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ         Ո Հ  
6. 1-ին դաս Շինարարության իրականացում (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ         Ո Հ  
7. 2-րդ դաս Շինարարության իրականացում (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ         Ո Հ  
8. 3-րդ դաս Շինարարության իրականացում (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ         Ո Հ  
9. 1-ին դաս Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ         Ո Հ  
10. 2-րդ դաս Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ         Ո Հ  
11. 1-ին դաս Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ         Ո Հ  
12. 2-րդ դաս Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ) ԿՄ         Ո  Հ»:  

 

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո:

 

Հոդված 7. Քաղաքաշինության բնագավառում տրված լիցենզիաների գործողությունը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ինն ամիս հետո:

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն Կառավարության հաստատմանն է ներկայացնում`

1) քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթատեսակի) ձևերի, լիցենզավորման և որակավորման կարգերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծերը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը.

2) քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման տեսակի ինժեներական գեոդեզիա ենթատեսակի ներդիրի ձևի, լիցենզավորման և որակավորման կարգերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում:

(8-րդ հոդվածը խմբ. 12.07.24 ՀՕ-313-Ն օրենք)

 

Հոդված 9. Սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամսվա ընթացքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը հաստատում է`

1) քաղաքաշինության գործունեության սուբյեկտների լիցենզիաների դասակարգման և մասնագետների հավաստագրման անցումային կարգը.

2) որակավորման hանձնաժողովի անհատական կազմը, աշխատակարգը, անդամների ընտրության և գործերի քննության կարգերը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նախկինում տրված` քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների դասակարգման և մասնագետների հավաստագրման անցումային գործընթացն իրականացվում է 9-րդ հոդվածով սահմանված կարգով`

1) քաղաքաշինության գործունեության լիցենզավորված սուբյեկտների կողմից լիցենզավորող մարմին համապատասխան լիցենզիայի դասակարգման համար հայտ ներկայացնելու միջոցով.

2) հավաստագրվող մասնագետի կողմից լիցենզավորող մարմին համապատասխան կարգի հավաստագրման համար հայտ ներկայացնելու միջոցով:

 

Հոդված 11. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հայտերը լիցենզավորող մարմինն ընդունում է սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգը հաստատելուց հետո, բայց ոչ ուշ, քան սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված վերջնաժամկետը:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, բայց ոչ ուշ, քան ինն ամսվա ընթացքում նախկինում լիցենզիաների ներդիրներում չընդգրկված մասնագետի` ըստ համապատասխան կարգի հավաստագրումն իրականացվում է սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներով:

 

Հոդված 13. Սույն օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածներով սահմանված վերջնաժամկետից հետո քաղաքաշինության բնագավառի լիցենզավորումը և մասնագետների հավաստագրումն իրականացվում են սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. դեկտեմբերի 13
Երևան
ՀՕ-431-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 դեկտեմբերի 2022 թվական:

 



 

 

pin
ՀՀ 16.11.2022
N ՀՕ-431-Ն օրենք