Սեղմել Esc փակելու համար:
ՄՈՍԿՎԱՅԻ «ԱՐԱՐԱՏ» ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՈՍԿՎԱՅԻ «ԱՐԱՐԱՏ» ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0069.260102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունվարի 2002 թվականի N 69

 

ՄՈՍԿՎԱՅԻ «ԱՐԱՐԱՏ» ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Մոսկվայի «Արարատ» գինու-կոնյակի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը կարգավորելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

ա) Մոսկվայի «Արարատ» գինու-կոնյակի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Մոսկովսկիյ զավոդ «Առմվինո» կամ «Արմյանսկիե վինա».

բ) ձեռնարկել միջոցներ` Մոսկվայի «Արարատ» գինու-կոնյակի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթն այլ անձանց վերահսկողությանն անցնելը և նրանց կողմից ֆիրմային անվանման ու ապրանքային նշանի օգտագործումը բացառելու համար.

գ) ապահովել ֆրանսիական «Պեռնո-Ռիկար» ֆիրմայի հետ կնքված պայմանագրով Հայաստանի Հանրապետության կառավարության ստանձնած պարտավորությունների կատարումը.

դ) վարկային միջոցների ներգրավմամբ կամ գրավի պայմանագրով ապահովել նշված ընկերության սնանկացման գործընթացի կասեցումը:

2. Սույն որոշման առաջին կետում հանձնարարականները կատարելու նպատակով լիազորել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զ. Գևորգյանին Մոսկվայի «Արարատ» գինու-կոնյակի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի հետ կնքել հանձնարարության պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 26-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.01.2002
N 69
Որոշում