Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ...

 

 

020.0349.290102

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՆՉԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԸ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 29 հունվարի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2010 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, հետազոտելով պայմանագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Քննության առարկա պայմանագիրն ստորագրվել է 2001 թ. սեպտեմբերի 15-ին` Երևանում:

Պայմանագրի անբաժանելի մասն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2010 թ. երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը:

Պայմանագրի համաձայն` Կողմերի միջև տնտեսական համագործակցության գործընթացում պետք է ներգրավվեն երկու պետությունների տնտեսավարող սուբյեկտները` անկախ սեփականության ձևից և ենթակայությունից:

Պայմանագիրը նախատեսում է, որ Կողմերը պետք է ձգտեն համաձայնեցնել իրենց պետությունների սոցիալ-տնտեսական վերափոխումների հիմնական ուղղությունները, ինչպես նաև ներդաշնակեցնեն տնտեսական գործունեության կանոնակարգման ոլորտում նորմատիվաիրավական հիմքերը:

Մասնակից պետությունները պարտավորվել են, որ կաջակցեն միմյանց տարածքներում ներդրումային ծրագրերի իրագործմանը, համատեղ ինտեգրացված կառույցների և ֆինանսաարդյունաբերական խմբերի ստեղծմանն ու սեփականաշնորհմանը փոխադարձ մասնակցության հարցերում: Այս պարտավորությունները կիրականացվեն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն:

Կողմերը համաձայնել են, որ պատասխանատվություն չեն կրում տնտեսավարող սուբյեկտների պարտավորությունների համար, որոնք բխում են համաձայնագրերից և կոնտրակտներից` կնքված քննության առարկա պայմանագրի կատարման շրջանակներում դրա գործողության ընթացքում:

Ելնելով պայմանագրի առանձնահատկությունից` դրանում նախատեսվում է, որ Ծրագրի իրագործման ընթացքի հետ կապված հարցերի քննարկումը կատարվում է առնվազն տարին մեկ անգամ` Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կողմից, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև նախկինում կնքված համապատասխան համաձայնագրի հիման վրա:

Ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու դեպքում դրանք պետք է ձևակերպվեն պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող առանձին արձանագրություններով:

Պայմանագրի կնքման և կատարման համար ընդհանուր միջազգային իրավական հիմք են հանդիսացել 1997 թ. օգոստոսի 29-ի` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիրը և 2000 թ. սեպտեմբերի 26-ի` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2010 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

29 հունվարի 2002 թ.

ՍԴՈ-349

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
29.01.2002
N ՍԴՈ-349
Որոշում