Սեղմել Esc փակելու համար:
«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵ ...

 

 

040.0081.300102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2002 թվականի N 81

 

«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ, «ԱՎՏՈՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Առողջապահական օբյեկտների նախագծման մասնագիտացված կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, «Ավտոտնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Բժշկական ապահովագրական գործակալություն» պետական հիմնարկը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

ա) ապահովել «Առողջապահական օբյեկտների նախագծման մասնագիտացված կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Ավտոտնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության և «Բժշկական ապահովագրական գործակալություն» պետական հիմնարկի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարման գործընթացը.

բ) լուծարումն ավարտելուց հետո տասնհինգօրյա ժամկետում «Առողջապահական օբյեկտների նախագծման մասնագիտացված կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Բժշկական ապահովագրական գործակալություն» պետական հիմնարկի մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, իսկ «Ավտոտնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության մնացած գույքը` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.2002
N 81
Որոշում