030.1026.240102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 15-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 26-րդ հոդվածներով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհել`
Օհանես Ագոփյանին` ծնված 1967 թվականին Սիրիայի Արաբական Հանրապետությունում, բնակվող Թայլանդում.
Լարիսա Գրիգորյանցին` ծնված 1943 թվականին Ուզբեկստանի Հանրապետությունում, բնակվող Հայաստանի Հանրապետությունում.
Իբրահիմ Դավուդին` ծնված 1964 թվականին Իրաքի Հանրապետությունում, բնակվող Հայաստանի Հանրապետությունում.
Հեղինե Ղարագուլյանին` ծնված 1979 թվականին Վրաստանում, բնակվող Հայաստանի Հանրապետությունում.
Սարգիս Սնխչյանին` ծնված 1938 թվականին Վրաստանում, բնակվող Հայաստանի Հանրապետությունում.
Վալենտինա Տրոֆիմովային` ծնված 1982 թվականին Ղազախստանի Հանրապետությունում, բնակվող Հայաստանի Հանրապետությունում.
Սոֆյա Քաղքցյանին` ծնված 1949 թվականին Վրաստանում, բնակվող Հայաստանի Հանրապետությունում:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
24 հունվարի 2002թ.
ՆՀ-1026