031.1024.070102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2001 թվականի մայիսի 25-ին Երևանում ստորագրված «1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի մասնակից պետությունների հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման ու գործառնության կարգի մասին» արձանագրությունը քննարկելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
7 հունվարի 2002թ.
ՆԿ-1024