031.1025.070102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2001 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված «1993 թվականի դեկտեմբերի 23-ի «Հատուկ կապի առաքումների միջպետական փոխանակման մասին» համաձայնագրում և դրանով հաստատված «Հատուկ կապի առաքումների միջպետական փոխանակման մասին» կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը քննարկելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
7 հունվարի 2002թ.
ՆԿ-1025