031.1041.010202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ և 24-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալ`
Արմեն Աբրամյանխոգյանին (Իրան)
Արմեն Բադալյանս-Ավաքեմփուրին (Իրան)
Ռոբերտ Բադալյանս-Ավաքեմփուրին (Իրան)
Նաբեղեղ Դակիային (Իրան)
Սեդրակ Դերմենջյանին (Սիրիա)
Հայգազ Մադադիին (Իրան)
Ջեսսիկ Մասսումյանին (Իրան)
Նոյեմիք Շահբազյանին (Իրան)
Ժան Չենգուրյանին (Ֆրանսիա)
Թիլո-Խանում Քաշիշին (Իրան):
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
1 փետրվարի 2002թ.
ՆԿ-1041