031.1043.010202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ հայաստանի հանրապետության սահմանադրական դատարանում 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայում և դրան կից 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ արձանագրություններում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
1 փետրվարի 2002թ.
ՆԿ-1043