Սեղմել Esc փակելու համար:
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 1996 թ. թիվ 361

 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Մանկապատանեկան առողջարարական ճամբարների նախապատրաստման և «Ամառ-96» դպրոցականների ամառային հանգստի հետ կապված աշխատանքների կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից ստեղծել մանկապատանեկան առողջարարական ճամբարների աշխատանքների կազմակերպման հանրապետական հանձնաժողով (կազմը կցվում է):

2. Մանկապատանեկան առողջարարական ճամբարներ ունեցող` Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` մինչև 1996 թվականի հունիսի 20-ը ՀԱՄԿ-ի հետ համատեղ ավարտել մանկապատանեկան առողջարարական ճամբարների նախապատրաստումը:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` ճշտել մարզի զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ցուցակները և մինչև 1996 թվականի հունիսի 25-ը համապատասխան հավաստող փաստաթղթերի հետ ներկայացնել ՀԱՄԿ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 5 հազար դպրոցական երեխաների ամառային հանգստի կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության հիմնադրամին (ֆոնդին) հատկացնել 50,0 մլն դրամ, 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, յուրաքանչյուր հերթափոխի համար Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության հիմնադրամը (ֆոնդը) ապահովելով համապատասխան ֆինանսավորմամբ:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը` ձեռնարկել միջոցներ մանկապատանեկան առողջարարական ճամբարների` սննդամթերքի, հացի, բանջարեղենի ժամանակին մատակարարման ուղղությամբ:

6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մինչև 1996 թվականի հունիսի 25-ը, համաձայն ՀԱՄԿ-ի կողմից ներկայացվող հայտերի, մանկապատանեկան առողջարարական ճամբարներն ապահովել փորձառու մանկավարժական կադրերով և ջոկատավարներով:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները մինչև 1996 թվականի հուլիսի 1-ը վերսկսելու և համաձայն ՀԱՄԿ-ի ներկայացրած հայտերի, նշված ճամբարները բժշկական կադրերով և դեղամիջոցներով ապահովելու ուղղությամբ:

8. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` համաձայն ՀԱՄԿ-ի կողմից ներկայացվող հայտերի, ապահովել հանգստի մեկնող երեխաների փոխադրումը և դրա անվտանգությունը:

9. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Կոտայքի մարզպետարանի հետ համատեղ լուծել 1996 թվականի հունիսի 25-ից մինչև օգոստոսի 25-ը մարզում գործող ճամբարների անխափան էլեկտրամատակարարման հարցը:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` երեխաների լիարժեք սնունդն ապահովելու նպատակով մանկապատանեկան առողջարարական ճամբարներին հնարավորության սահմաններում տրամադրել համապատասխան քանակի և տեսականու սննդամթերք:

11. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությանը և մանկապատանեկան առողջարարական ճամբարների աշխատանքների կազմակերպման հանրապետական հանձնաժողովին` ամառվա ընթացքում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով պարբերաբար լուսաբանել երեխաների ամառային հանգստի հետ կապված աշխատանքները:

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

   Ռ. Բագոյան                - ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության,

                               բնակչության տեղաշարժի և փախստականների

                               հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

   Ս. Հայրապետյան            - ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության,

                               բնակչության տեղաշարժի և փախստականների

                               հարցերի նախարարի առաջին տեղակալ

                               (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

   Մ. Հարությունյան          - ՀԱՄԿ-ի նախագահ

 

   Ա. Շահնազարյան            - ՀՀ տրանսպորտի և  հաղորդակցության նախարարի

                               առաջին տեղակալ

 

   Վ. Դեմիրճյան              - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

   Ռ. Մկրտչյան               - ՀՀ առևտրի,  սպասարկումների և

                               զբոսաշրջիկության նախարարի տեղակալ

 

   Վ. Մշեցյան                - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

   Ս. Ստեփանյան              - ՀՀ գյուղատնտեսության և  պարենի նախարարի

                               տեղակալ

 

   Հ. Վարայան                - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

 

   Ք. Մանուկյան              - Կոտայքի մարզպետի տեղակալ

 

   Կ. Հայրապետյան            - ՀՀ կառավարության քարտուղարության

                               սոցիալական քաղաքականության վարչության պետի

                               տեղակալ

 

   Մ. Երանոսյան              - ՀՀ ֆինանսների նախարարության վարչության պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.06.1996
N 361
Որոշում