040.0087.020202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2002 թվականի N 87
«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԲԱԳՐԱՏՈՒՆԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԵ-5 ՆԱԽԿԻՆ ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Բագրատունի» մասնաճյուղի ԲԵ-5 նախկին ենթակայանի գույքը (շենք, քաղ. Երևան, Արշակունյաց 17ա)` համապատասխանաբար նվազեցնելով «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Հաշվեկշռային մեթոդով 1785 հազար դրամ գնահատված արժեքով «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության «Բագրատունի» մասնաճյուղի ԲԵ-5 նախկին ենթակայանի գույքն ուղղակի ձևով մասնավորեցնել «Փեթակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
3. Գույքի վաճառքի գինը սահմանել 1785 հազար դրամ, որը համապատասխանում է գույքի գնահատված արժեքի 100 տոկոսին:
4. Մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում են գնորդի հաշվին:
5. Երևանի քաղաքապետին` գույքի մասնավորեցումից հետո քսանօրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի կնքումը:
6. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 2-ից: