Սեղմել Esc փակելու համար:
ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆ ԱՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 1996 թ. թիվ 364

 

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի ԹԻՎ 213 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՏԿԱՑՎԱԾ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Դպրոցական դասագրքերի հրատարակումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 6-ի «1996/97 ուսումնական տարվա դպրոցական դասագրքերի հրատարակման համար բյուջետային փոխատվություն հատկացնելու մասին» թիվ 213 որոշմամբ հատկացված 300 միլիոն դրամ բյուջետային փոխատվությունը վերաբաշխել` հատկացնելով Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարության «Լույս» հրատարակչությանը 200 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրին` 60 մլն դրամ և «Նոր դպրոց» հրատարակչությանը` 40 մլն դրամ, 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` մինչև 1998 թվականի օգոստոսի 31-ը այն վերականգնելու պայմանով:

(փոփ. 27.01.98 թիվ 67 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարության «Լույս» հրատարակչության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրի և «Նոր դպրոց» հրատարակչության հետ կնքել համապատասխան պայմանագրեր` դպրոցական դասագրքերի հրատարակման համար բյուջետային փոխատվություն հատկացնելու մասին, հաշվի առնելով տարեկան արժեզրկման պլանային մակարդակը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.06.1996
N 364
Որոշում