Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 71 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈ ...

 

 

050.0018.160102

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունվարի 2002 թվականի թիվ 18

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 71 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԵՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 336 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 71 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքների վերաբերյալ հայտարարությունում» կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքների վերաբերյալ հայտարարության» «Բաց շուկայական գործառնություններ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բաց շուկայական գործառնություններ

 

Ռեպո համաձայնագրեր

- Կկիրառվի հայտարարվող տոկոսադրույքով ծավալային տենդերի տարբերակը, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից անվճարունակ ճանաչված բանկերի հետ կնքվող գործառնությունների, որոնց հետ գործառնությունները կարող են կնքվել առանց տենդերի (տես հավելված 1):

- Տոկոսադրույքը կսահմանվի տվյալ երկշաբաթյա ժամանակահատվածի համար` Կենտրոնական բանկի խորհրդի կողմից, անկախ գործիքի ժամկետայնությունից: Լրատվական միջոցներով կհայտարարվի մեկ տոկոսադրույք` ներարկող կամ ներքաշող գործիքի համար:

- Արտակարգ դեպքերում երկշաբաթյա ժամանակահատվածի ընթացքում ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հայտարարված տոկոսադրույքը ենթակա է փոփոխման: Այն կհայտարարվի մասնագիտացված կապի և զանգվածային լրատվության միջոցներով, որից հետո միայն կհանդիսանա ԿԲ գործարքների կնքման պայման:

- Տվյալ երկու շաբաթվա համար գործիքի կիրառման ծավալները կներկայացվեն դրամավարկային և իրացվելիության ծրագրավորման շրջանակներում: Նույն երկշաբաթյա ժամանակահատվածի ընթացքում ռեպո համաձայնագրերի կնքման հաճախականությունը որոշվում է իրացվելիության մոնիտորինգի հիման վրա: Որպես կանոն, ՀՀ ԿԲ կողմից գործարքները կիրականացվեն չորեքշաբթի օրերը:

- Ռեպո համաձայնագրերը կարող են կնքվել 7, 14, 21 և 28 օր ժամկետայնությամբ: Վերջինս կածանցվի կարճաժամկետ քաղաքականության խնդիրներից և իր որոշման հիմքում կպարունակի եկամտաբերության կորի ուսումնասիրության արդյունքները:

 

Պետական արժեթղթերի առքի և վաճառքի գործառնություններ

- Կկիրառվի հայտարարվող տոկոսադրույքով ծավալային տենդերի տարբերակը, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից անվճարունակ ճանաչված բանկերի հետ կնքվող գործառնությունների, որոնց հետ գործառնությունները կարող են կնքվել առանց տենդերի:

- Տոկոսադրույքը կսահմանվի տվյալ երկշաբաթյա ժամանակահատվածի համար` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից:

- Տոկոսադրույքի որոշման համար հիմք կծառայեն ֆինանսական շուկայում ձևավորված միտումների, եկամտաբերության կորի, դրամի պահանջարկի և տոկոսադրույքների փոխկապակցվածության ուսումնասիրությունների արդյունքում կատարված եզրակացությունները:

- Տվյալ երկու շաբաթվա համար կիրառման ծավալը կներկայացվի դրամավարկային և իրացվելիության ծրագրավորման շրջանակներում: Նույն երկշաբաթյա ժամանակահատվածի ընթացքում պետական արժեթղթերի առքի և վաճառքի գործառնությունների իրականացման հաճախականությունը որոշվում է իրացվելիության մոնիտորինգի հիման վրա:

 

Ճշգրտման մեխանիզմ

Այն իր հիմքում կպարունակի.

ռեպո համաձայնագրերի կնքում,

- կկիրառվի ցանկացած պահի` հայտարարվող տոկոսադրույքով ծավալային տենդերի տարբերակի հիման վրա, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից անվճարունակ ճանաչված բանկերի հետ կնքվող գործառնությունների, որոնց հետ գործառնությունները կարող են կնքվել առանց տենդերի,

 

- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից կսահմանվի տոկոսադրույքը, ժամկետայնությունը և ծավալը,

- կարճաժամկետ ճշգրտող գործիքները կկիրառվեն 1-7 օր ժամկետով:

Ելնելով դրամավարկային քաղաքականության խնդիրներից` շարունակվելու են իրականացվել նաև արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները, որոնց կիրառման պայմանները բխում են «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» 8-րդ կանոնակարգում ամրագրված սկզբունքներից»:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 336 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգում» կատարել հետևյալ փոփոխությունը.

2.1. հոդված 12-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 12. Սույն գլխով նախատեսված տեղեկությունները համարվում են ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ և քննարկվում են խորհրդի փակ նիստերում:

Խորհրդի նիստի ընթացքում տեղեկանքի ներկայացումից անմիջապես հետո տեղի ունեցող քննարկման ժամանակ նախագահը հարցնում է նիստին ներկա խորհրդի անդամներից յուրաքանչյուրի կարծիքը գործարքների տոկոսադրույքների մակարդակի վերաբերյալ:

Հաշվի առնելով ֆինանսական գործառնությունների և դրամավարկային քաղաքականության դեպարտամենտների ներկայացրած տեղեկանքը և խորհրդի անդամների կարծիքները` խորհուրդը քվեարկում և որոշում է ընդունում գործարքների տոկոսադրույքների մակարդակի վերաբերյալ, ընդ որում, խորհուրդը որոշում է տվյալ երկշաբաթյա ժամանակահատվածի համար գործարքներից յուրաքանչյուրի տոկոսադրույքը, մասնավորապես`

ա) լոմբարդային վարկի տոկոսադրույքը.

բ) ավանդի տոկոսադրույքը.

գ) ռեպո գործարքների տոկոսադրույքը, ուղղությունը, ծավալի և ժամկետայնության կանխատեսումը (այսուհետ` ինդիկատիվ ծավալը և ժամկետայնությունը).

դ) երկրորդային շուկայում արժեթղթերով գործարքների տոկոսադրույքը, ուղղությունը, ինդիկատիվ ծավալը և ժամկետայնությունը,

ե) կարճաժամկետ ճշգրտող գործիքների տոկոսադրույքը, ինդիկատիվ ծավալը և ժամկետայնությունը (որոշակի տոկոս իրացվելիության ներարկման կամ ներքաշման ցուցանիշի նկատմամբ):

Սույն հոդվածի «գ», «դ», «ե» կետերով նախատեսված գործարքների կոնկրետ ծավալները և ժամկետայնությունը խորհրդի կողմից հաստատված ինդիկատիվ ծավալների և ժամկետայնության հիման վրա որոշվում են նախագահի հրամանով: Ընդ որում, նախագահը հաջորդ խորհրդի նիստին ներկայացնում է սահմանված ինդիկատիվ ծավալներից և ժամկետայնությունից շեղումներով ծավալների և ժամկետայնության հաստատման անհրաժեշտության հիմնավորումը: Սույն հոդվածով սահմանված գործարքների տոկոսադրույքները կարող են փոփոխվել սույն աշխատակարգով սահմանված կարգով հրավիրված խորհրդի արտահերթ նիստում:

Սույն հոդվածի «գ», «դ», «ե» կետերով նախատեսված գործարքները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից անվճարունակ ճանաչված բանկերի հետ կարող են կնքվել առանց աճուրդի անցկացման»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.01.2002
N 18
Որոշում