Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

02.10.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի սեպտեմբերի 13-ին

 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.

«12.1) անկախ կյանքի ծառայություն` ծառայություններ, ծրագրեր, միջոցառումներ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձի անկախ կյանքի ապահովմանը.».

3) 16-րդ կետը «տրամադրելու» բառից հետո լրացնել «կամ վերանորոգելու» բառերով.

4) 18-րդ կետը «աջակցող միջոցի տրամադրման» բառերից հետո լրացնել «կամ վերանորոգման» բառերով.

5) 19-րդ կետը «աջակցող միջոցների տրամադրման» բառերից հետո լրացնել «և վերանորոգման» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «և տարեկան ծրագրերին» բառերը փոխարինել «ծրագրին» բառով:

 

i

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում`

1) «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու և դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը և պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի և դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը` առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափի,».

3) «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

4) «է» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետի «և տարեկան ծրագրերի նախագծերը և դրանք» բառերը փոխարինել «ծրագրի նախագիծը և» բառերով.

2) 5-րդ կետից հանել «ցուցումների» բառը և նույն կետը «ուղեցույցներ» բառից հետո լրացնել «` ըստ անհրաժեշտության» բառերով.

3) 5.1-ին կետը «տրամադրելու» բառից հետո լրացնել «կամ վերանորոգելու» բառերով, իսկ «աջակցող միջոցների տրամադրման» բառերից հետո` «և վերանորոգման» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 3-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ մասում «և տարեկան ծրագրերի» բառերը փոխարինել «ծրագրի» բառով:

 

i

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «և տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով.

2) 4-րդ մասի «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք տարվա ընթացքում,» բառերը փոխարինել «փուլային կարգով» բառերով.

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վերակառուցման ժամանակացույցը և պայմանները հաստատում է Կառավարությունը:»:

 

i

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ, 6-րդ կետերում և 7-րդ մասում «և տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով:

 

i

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 3.1-ին մասից հանել «ստեղծման և» բառերը և նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով.

«3.2. Անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայությունները, բացի անկախ կյանքի կենտրոնից, կարող են մատուցել նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հավաստագրված կազմակերպությունները` պատվիրակման միջոցով:»:

 

i

Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 3.1-ին մասը «փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի և 8-րդ հոդվածի 3-րդ կետի:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով և 8-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը և 8-րդ հոդվածի 3-րդ կետն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված Կառավարության որոշումներն ուժի մեջ մտնելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. սեպտեմբերի 22
Երևան
ՀՕ-275-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 սեպտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 13.09.2023
N ՀՕ-275-Ն օրենք