ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
27.10.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հոկտեմբերի 2023 թվականի N 1827-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 48-Լ որոշման`
1) N 1 հավելվածի III բաժնի`
ա. 4-րդ պարբերության «Առաջիկայում կիրականացվեն ևս 6 արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նոր մրցույթներ` շուրջ 320 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Այգ-1 արևային ֆոտովոլտային կայան` 200 ՄՎտ, թողարկումը մինչև 2025 թվականի դեկտեմբեր (170 մլն դոլար ներդրում)»,
բ. 6-րդ պարբերությունում «Այդ նպատակով կկառուցվեն շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Այդ նպատակով կկառուցվեն շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ` ներառյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքները, զուգահեռաբար ներդնելով նաև շուկայական մեխանիզմներ կուտակիչ կայանների կառուցումը խթանելու համար: 2030-2040 թվականներին կկառուցվեն 500 ՄՎտ հզորության արևային կայաններ` ըստ անհրաժեշտության համակցելով կուտակիչ կայանների հետ: Ինչ վերաբերում է հողմային կայաններին, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողական է լինելու այս տեխնոլոգիաների զարգացման հարցում ևս և նախատեսում է 2025-2040 թվականներին ընդհանուր մինչև 500 ՄՎտ հզորության փոքր և համակարգային նշանակության հողմային կայանների կառուցում` դրանցից առաքվող էլեկտրաէներգիայի գների մրցակցային լինելու դեպքում: Ընդհանուր առմամբ մինչև 2040 թվականը արևային և հողմային կայանների հզորությունը նախատեսվում է առնվազն հասցնել 2000 ՄՎտ-ի: Արդյունքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ 2030 թվականին, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, կհասնի շուրջ 50%-ի, իսկ մինչև 2040 թվականը` շուրջ 60%-ի:»,
գ. 11-րդ պարբերությունում «Հայաստանի կախվածությունը ներկրվող բնական գազից:» բառերից հետո նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Նոր ատոմակայանի ընտրության հարցում, տնտեսական նպատակահարմարության դեպքում, կդիտարկվեն նաև փոքր մոդուլյար ռեակտորներ, ինչը հնարավորություն կտա ունենալու էներգետիկ անվտանգության ավելի բարձր մակարդակ` նվազեցնելով նաև համակարգում պահուստային հզորությունների (երրորդային պահուստի) չափը: Նույն ժամանակ «Մեղրի» ՀԷԿ-ի (Արաքս գետի վրա` մոտ 100 ՄՎտ հզորությամբ, շուրջ 700 մլն. կՎտժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությամբ), «Շնող» ՀԷԿ-ի (Դեբետ գետի վրա` մոտ 75 ՄՎտ հզորությամբ, շուրջ 300 մլն. կՎտժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությամբ) և «Լոռի-բերդ» ՀԷԿ-ի (Ձորագետ գետի վրա` մոտ 66 ՄՎտ հզորությամբ, շուրջ 200 մլն. կՎտժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությամբ) կառուցումը մնալու է պետական նշանակության ծրագիր, և դրանք կառուցվելու են որպես համակարգային նշանակության կայաններ, երբ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջանա այդպիսի հզորությունների կառուցման անհրաժեշտություն:».
2) N 1 հավելվածի «Ամփոփում» բաժնի պարբերության`
ա. 4-րդ պարբերությունում «Էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի հնարավոր առավելագույն աճի ապահովում, 2030 թվականին առնվազն 15% արևային էներգիայի մասնաբաժնով» բառերը փոխարինել «Էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, շուրջ 50% մասնաբաժին մինչև 2030 թվականը և շուրջ 60%` մինչև 2040 թվականը» բառերով,
բ. 6-րդ պարբերությունը «նոր միջուկային էներգաբլոկի կառուցում» բառերից հետո լրացնել «` տնտեսական նպատակահարմարության դեպքում դիտարկելով նաև փոքր մոդուլյար ռեակտոր(ներ)» բառերով.
3) N 2 հավելվածի`
ա. 1-ին կետի 1.4-րդ ենթակետը «Գործողություն» սյունակի «կառուցում» բառից հետո լրացնել «` տնտեսական նպատակահարմարության դեպքում դիտարկելով նաև փոքր մոդուլյար ռեակտոր(ներ)» բառերով,
բ. 1-ին կետի 1.6-րդ ենթակետում «Ակնկալվող անմիջական արդյունք» սյունակից հանել «` մինչև 2030 թվականի արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը հասցնելով 15 % կամ 1000 ՄՎտ» բառերը,
գ. ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 1.7-րդ ենթակետը,
դ. 1-ին կետի 1.8-րդ ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2024» թիվը փոխարինել «2025» թվով,
ե. 1-ին կետի 1.10-րդ ենթակետի «Գործողություն» սյունակում «325» թիվը փոխարինել «225» թվով, իսկ «Ակնկալվող ազդեցություն» սյունակում «0.326» թիվը փոխարինել «0.226» թվով, «Միջոցառման արժեքը և ֆինանսավորման աղբյուրը» սյունակում «340» թիվը փոխարինել «235» թվով,
զ. 1-ին կետի 1.11-րդ ենթակետի «Գործողություն» սյունակում «300» թիվը փոխարինել «350» թվով, իսկ «Ակնկալվող ազդեցություն» սյունակում «0.16» թիվը փոխարինել «0.187» թվով, «Միջոցառման արժեքը և ֆինանսավորման աղբյուրը» սյունակում «230» թիվը փոխարինել «268» թվով,
է. 2-րդ կետի 2.1-ին ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2023թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2023-2026 թվականներ» բառերով,
ը. 2-րդ կետի 2.5-րդ ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2023թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2023-2024 թվականներ» բառերով,
թ. 2-րդ կետի 2.16-րդ ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2025» թիվը փոխարինել «2027» թվով,
ժ. 4-րդ կետի 4.6-րդ, 6-րդ կետի 6.2-րդ, 7-րդ կետի 7.1-ին, 9-րդ կետի 9.4-րդից 9.8-րդ ենթակետերի «Վերջնաժամկետ» սյունակում «2023թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2023-2025 թվականներ» բառերով,
ժա. 5-րդ կետի 5.1-ին և 5.2-րդ ենթակետերի «Վերջնաժամկետ» սյունակում «2021-2024» թվերը փոխարինել «2021-2026» թվերով,
ժբ. 5-րդ կետի 5.5-րդ և 5.5.1-ին ենթակետերի «Վերջնաժամկետ» սյունակում «2021-2023» թվերը փոխարինել «2021-2026» թվերով,
ժգ. 5-րդ կետի 5.5.2-րդ ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2023թ.» բառերը փոխարինել «2023-2026 թվականներ» բառերով,
ժդ. 7-րդ կետի 7.2-րդ ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2024» թիվը փոխարինել «2026» թվով,
ժե. 1-ին և 4-րդ կետերը համապատասխանաբար լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.10.1-ին, 1.10.2-րդ և 4.5.1-ին ենթակետերով`
«1.10.1. |
Արևային կայանների կառուցում 170 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ` առանց էլեկտրաէներգիայի գնման երաշխիքի |
|
էկոլոգիապես մաքուր` մոտ 0.3 միլիարդ կՎտժ/տարի էլեկտրաէներգիայի արտադրություն |
ՀՀ ՏԿԵՆ |
ՀՀ ՀԾԿՀ |
մինչև 2030 թ. |
160 մլն դոլար մասնավոր ներդրումների ներգրավում |
1.10.2. |
Արևային կայանների կառուցում 500 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ` ըստ անհրաժեշտության համակցելով կուտակիչ կայանների հետ |
|
էկոլոգիապես մաքուր` մոտ
0.9 միլիարդ կՎտժ/տարի
էլեկտրաէներգիայի արտադրություն |
ՀՀ ՏԿԵՆ |
ՀՀ ՀԾԿՀ |
2030-2040
թվականներ |
450 մլն դոլար մասնավոր ներդրումների ներգրավում» |
«4.5.1. |
«Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունա- վետության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում |
վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյու- նավետության օրենսդրական դաշտի կատարելագործում
(բարելավում) |
օրենսդրական դաշտի ներդաշնա- կեցում միջազգային փորձի կիրառման հետ |
ՀՀ ՏԿԵՆ |
ՀՀ ՀԾԿՀ |
2025 թ. դեկտեմբեր |
ԱՄՆ ՄԶԳ
աջակցության շրջանակներում» |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Խաչատրյան |