Սեղմել Esc փակելու համար:
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ Խ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹ ...

 

01.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) ապահովում է խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով: Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից, բացառությամբ ոչ ռեզիդենտ նույնականացված խաղացողների, խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով` բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների միջոցով.».

2) 2.1-ին մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերում ստեղծում է յուրաքանչյուր խաղացողի համար հատուկ խաղային հաշիվ, որը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով: Ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչը հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ` հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքն ստուգում է բացառապես խաղացողի համաձայնությամբ` լիազոր մարմնի սահմանած կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում` լիազոր մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով: Սույն կետով սահմանված պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող խաղացողների կողմից օգտագործվող և օտարերկրյա բանկերի թողարկած բանկային հաշիվների և քարտերի վրա.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կամ «է» կետով կամ 2.1-ին մասի «դ», «զ» կամ «զ2» կետերով սահմանված պահանջը` յուրաքանչյուր խախտման դեպքի համար` երկու հարյուր հազար դրամի չափով.»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. նոյեմբերի 14
Երևան
ՀՕ-311-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 նոյեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 25.10.2023
N ՀՕ-311-Ն օրենք