Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱ ...

 

01.12.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 16-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 10-րդ կետերը, 73-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 73-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի, բացառությամբ Օրենսգրքի 62-րդ հոդվածի 21-րդ մասին համապատասխան օտարվող` ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի, Հայաստանի Հանրապետությունում մատակարարման մասով հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և այդ տրանսպորտային միջոցի համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա` մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի միջև առաջացող ԱԱՀ-ի բացասական տարբերությունը ենթակա չէ հաշվանցման (պակասեցման): Սույն մասով սահմանված` չհաշվանցվող (չպակասեցվող) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցման` տվյալ տրանսպորտային միջոցի օտարման ամսաթիվը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով:

Այն դեպքում, երբ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել լիզինգի (տարատեսակների) պայմանագրով, որի գործողության ժամկետի ավարտից հետո լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքն անցել է լիզինգառուին, ապա տվյալ տրանսպորտային միջոցն օտարելիս, սույն մասի առաջին պարբերության համաձայն, լիզինգառուի մոտ ԱԱՀ-ի բացասական տարբերության հաշվարկման համար լիզինգի առարկա հանդիսացող` ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի ձեռքբերման մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարը որոշվում է լիզինգի (տարատեսակների) պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում լիզինգատուի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված` հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հանրագումարով:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 109-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ և 1.3-րդ մասերով.

«1.2. ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոց արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից`

1) իրացման նպատակով ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի` ներմուծողի կողմից օտարումից եկամուտը հաշվարկվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված` ԱԱՀ-ով հարկման բազայի և տվյալ տրանսպորտային միջոցի ներմուծման համար Օրենսգրքով սահմանված կարգով վճարված բնապահպանական հարկի հանրագումարի և 1.2 գործակցի արտադրյալից ոչ պակաս չափով.

2) ոչ իրացման նպատակով ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի` ներմուծողի կողմից օտարումից եկամուտը հաշվարկվում է տվյալ տրանսպորտային միջոցի համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված` հաշվեկշռային արժեքի և 1.2 գործակցի արտադրյալից ոչ պակաս չափով:

1.3. Սույն հոդվածի 1.2-րդ մասի կիրառության իմաստով համարվում է, որ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցը ներմուծվել է`

1) իրացման նպատակով, եթե այդ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը օրենքով սահմանված ժամկետում և կարգով չի ստացել պետական գրանցում.

2) ոչ իրացման նպատակով, եթե այդ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը օրենքով սահմանված ժամկետում և կարգով ստացել է պետական գրանցում:»:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) Օրենսգրքի 73-րդ հոդվածի 8.1-ին մասին համապատասխան` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցման ենթակա ԱԱՀ-ի գումարները:»:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում

 

«8702, 8703, 8704, 8705 5 տարուց ավելի մինչև 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 809 0 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների)  2.0   x
8702, 8703, 8704, 8705 10 տարուց ավելի մինչև 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 809 0 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների)  10.0 x
8702, 8703, 8704, 8705 15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 809 0 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների)  20.0

 

տողերը փոխարինել հետևյալ տողերով.

 

«8702, 8703, 8704, 8705 մինչև 3 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ  2.0 x
8702, 8703, 8704, 8705 3 տարուց ավելի մինչև 5 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ  4.0 x
8702, 8703, 8704, 8705 5 տարուց ավելի մինչև 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ  6.0 x
8702, 8703, 8704, 8705 10 տարուց ավելի մինչև 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ 12.0 x
8702, 8703, 8704, 8705 15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ 24.0 x»:

 

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ոչ իրացման նպատակով ձեռք բերված կամ ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի գումարները, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կամ 10-րդ կետի համաձայն, նվազեցվել են հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այդ թեթև մարդատար ավտոմեքենաների օտարման դեպքում նախկինում չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են ավելացման տվյալ ավտոմեքենայի օտարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներին` տվյալ ավտոմեքենայի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ ավտոմեքենայի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կամ 10-րդ կետի համաձայն, ոչ իրացման նպատակով ձեռք բերված կամ ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո օտարման գործարքների նկատմամբ Օրենսգրքի 73-րդ հոդվածի 8.1-ին մասի դրույթները չեն կիրառվում:

4. Սույն օրենքի 5-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. նոյեմբերի 29
Երևան
ՀՕ-358-Ն

  

Պաշտոնական հրապարակման օրը` 29 նոյեմբերի 2023 թվական:

 

pin
ՀՀ 16.11.2023
N ՀՕ-358-Ն օրենք