Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«11» հունիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 1996 թ. թիվ 169

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1996 թվականի հունիսի 1Օ-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության

կառավարությունը    ո ր ո շ ո ւ մ   է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 1996 թվականի հունիսին ապահովել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչի անցկացումը:

2. Հաստատել զորակոչի ենթակա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների մասնագիտությունների ցանկը և թվաքանակը (կցվում է):

3. Հաստատել զորակոչի տարկետման իրավունքից օգտվող առանձին կատեգորիաների պահեստազորի բժշկական կազմի ցանկը (կցվում է):

4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 11-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1996 թվականի

հունիսի 11-ի թիվ 169 որոշմամբ

 

ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

_________________________________________________________________________

        Մասնագիտությունը                          Թվաքանակը

_________________________________________________________________________

 Վիրաբույժ                                           12

 

 Թերապևտ                                             8

 

 Անեսթեզիոլոգ                                        8

 

 Մաշկավեներոլոգ                                      8

 

 Ինֆեկցիոնիստ                                        8

 

 Համաճարակաբան                                       6

 

 Դատական բժշկական                                    2

փորձագետ

_________________________________________________________________________

    Ընդամենը                                         52

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1996 թվականի

հունիսի 11-ի թիվ 169 որոշմամբ

 

Ց  Ա  Ն  Կ

 

ԶՈՐԱԿՈՉԻ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ

 

Նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներ.

Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ /գիտության թեկնածուներ, գիտության դոկտորներ/, որոնք աշխատում են պետական բուհերում, պետական ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում: Պետական կրթական համակարգի ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում սովորողներ, բացի հեռակա ուսուցմամբ սովորողներից.

Երեք և ավելի երեխա ունեցողներ.

Իրենց խնամքի տակ առաջին խմբի հաշմանդամ կին, երեխա, հայր կամ մայր ունեցողներ.

Հատուկ հաշվառման մեջ գտնվող /ամրագրված/ պահեստազորի սպաներ,

Պահեստազորի այն սպաները, որոնց հայրը կամ եղբայրը զոհվել է Հայաստանի Հանրապետության ինքնապաշտպանության ջոկատներում, զինված ուժերում, ներքին զորքերում և ազգային անվտանգության մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելիս.

Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմերի աշխատողներ.

Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության աշխատողներ.

Հայաստանի Հանրապետության նախարարների, վարչությունների պետերի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, ինչպես նաև գերատեսչությունների ղեկավարներ և նրանց տեղակալները, նշված պետական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների պետեր.

Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ամբիոնների վարիչներ, ֆակուլտետների դեկաններ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.06.1996
N 169
Որոշում