Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

01.08.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի հունվարի 16-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 5-րդ կետը «պահպանության համար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն մասի 5.1-ին կետի)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) մաքսային մարմինների կողմից հետևյալ յուրաքանչյուր ապրանքի ժամանակավոր պահպանության համար` սկսած ժամանակավոր պահպանության 4-րդ օրվանից` օրական`

 

ա. ԱՏԳ ԱԱ 8429 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 10-ապատիկի չափով
բ. ԱՏԳ ԱԱ 8701 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 10-ապատիկի չափով
գ. ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 7-ապատիկի չափով
դ. ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 5-ապատիկի չափով
ե. ԱՏԳ ԱԱ 8704 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 10-ապատիկի չափով
զ. ԱՏԳ ԱԱ 8705 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 10-ապատիկի չափով
է. ԱՏԳ ԱԱ 8709 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 10-ապատիկի չափով
ը. ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 5-ապատիկի չափով
թ. ԱՏԳ ԱԱ 8716 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 10-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրն ընդգրկող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. հունվարի 30
Երևան
ՀՕ-17-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 հունվարի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 16.01.2024
N ՀՕ-17-Ն օրենք