Սեղմել Esc փակելու համար:
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ...

 

12.02.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի հունվարի 16-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետերով.

«1.1) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված քաղաքացիների համար` 12 ամիս.

1.2) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացիների համար` այդ մասով սահմանված ժամկետներով.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են նաև 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով այլ պետությունում զինվորական կամ 18 ամսից պակաս ժամկետով այլընտրանքային ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչև 37 տարեկան արական սեռի քաղաքացիները: Սույն մասում նշված քաղաքացին սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով, 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով և 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանները չբավարարելու դեպքում կարող է 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում այլընտրանքային ծառայություն անցնելու փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

1.2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրացած և սույն օրենքի կամ 2021 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները կարող են մինչև 37 տարին լրանալը, իսկ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները մինչև 45 տարին լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության` 24 ամիս ժամկետով, կամ 12 ամիս ժամկետով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ վեց ամիս ժամկետով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ մեկ ամիս ժամկետով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով ութ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե չունեն սույն օրենքով սահմանված` շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք, կամ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության չզորակոչվել` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն մասի համաձայն` օրենքի խախտմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած և համապատասխանաբար 27 կամ 35 տարին լրանալուց հետո սույն օրենքով սահմանված` շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք ունեցող քաղաքացիները չեն կարող զորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության և պարտավոր են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն մասի իմաստով` օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի նկատմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում, կամ որը, «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, զինվորական հաշվառման կանգնելու համար դիմել է 27 տարին լրանալուց հետո:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը`

1) «իսկ» բառից հետո լրացնել «սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված դեպքում` մինչև 37 տարին լրանալը, և» բառերով.

2) «35 տարին լրանալը,» բառերից հետո լրացնել «իսկ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված դեպքում` մինչև 45 տարին լրանալը,» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետերով.

«2.1) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներով շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած և համապատասխան ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված կամ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցնելու դիմաց սահմանված համապատասխան գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած քաղաքացիները.

2.2) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներով շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած և համապատասխան ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված կամ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցնելու դիմաց սահմանված համապատասխան գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած քաղաքացիները.».

i

2) 7-րդ կետի «27» թիվը փոխարինել «37» թվով:

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված` Օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած և օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած կամ 35 տարին լրացած և օրենքի պահանջների խախտմամբ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. փետրվարի 1
Երևան
ՀՕ-23-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 փետրվարի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 16.01.2024
N ՀՕ-23-Ն օրենք