15.02.2024 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2024 թվականի հունվարի 16-ին
 
«ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
      i 
Հոդված 1. «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «որսորդական» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով:
 
    i 
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի «սառը» բառը հանել:
 
   i 
Հոդված 3. Օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «օդամղիչ զենքի» բառերը հանել, իսկ «ռազմական ակոսավոր» բառերը փոխարինել «մարտական» բառով:
 
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
| 
 Հայաստանի Հանրապետության Նախագահ  | 
Վ. Խաչատուրյան | 
| 
  2024 թ. փետրվարի 2 Երևան ՀՕ-42-Ն
  | 
 | 
 
Պաշտոնական հրապարակման օրը` 5 փետրվարի 2024 թվական: