15.02.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հունվարի 16-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. |
Ոստիկանության պարտականությունները զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս |
1. Ոստիկանությունը պարտավոր է պատշաճ իրականացնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորությունները և պարտականությունները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. փետրվարի 2 Երևան ՀՕ-44-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 5 փետրվարի 2024 թվական: