Սեղմել Esc փակելու համար:
«ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԼՈՒ ...

 

 

040.0117.080202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 2002 թվականի N 117

 

«ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել «Լինսի» հիմնադրամի «Ներդրում» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո տասնօրյա ժամկետում «Լինսի» հիմնադրամի «Ներդրում» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել «Լինսի» հիմնադրամի «Ներդրում» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի լուծարման գործընթացը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 8-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.02.2002
N 117
Որոշում