10.03.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
16 փետրվար 2024 թվականի N 54-Ն
ԱՅԼ ՆԵՎՐՈՏԻԿ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել այլ նևրոտիկ խանգարումներով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի փետրվարի 16-ի
N 54-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՅԼ ՆԵՎՐՈՏԻԿ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
| Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
| 1) |
F48 |
Այլ նևրոտիկ խանգարումներ |
| 2) |
F48.0 |
Նևրասթենիա |
| 3) |
F48.1 |
Դեպերսոնալիզացիայի-դեռեալիզացիայի (ապաանձնավորման-ապաիրականացման) համախտանիշ |
| 4) |
F48.8 |
Այլ ճշտված նևրոտիկ խանգարումներ |
| 5) |
F48.9 |
Նևրոտիկ խանգարումներ` չճշտված |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
| 1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Երեխա, դեռահաս, մեծահասակ |
| 2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
| 3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
Առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
| 4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
| 5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
| 6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, պլանային |
| 7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Հոգեբույժ, կլինիկական հոգեբան, ընտանեկան բժիշկ, ընդհանուր պրակտիկայի բժիշկ |
| 8) |
Գանգատներ |
Նևրասթենիայի դեպքում`
ա.Մտավոր աշխատանքից հետո գերհոգնածություն, որը արտահայտվում է մասնագիտական կամ ամենօրյա գործունեության խաթարմամբ:
բ.Տհաճ հիշողությունների կամ մտորումների ներխուժում:
գ. Ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություն կամ անհնարինություն, ֆիզիկական թուլություն, փոքր ուժ գործադրելիս հյուծվածության զգացողություն:
դ. ֆիզիկական անբարեկեցության զգացում, դյուրագրգռություն: ե. Պացիենտը կարող է գանգատվել նաև տրամադրության անկումից, ուրախության, հաճույքի կորստի զգացողությունից, քնի խանգարումներից:
Դեպերսոնալիզացիայի-դեռեալիզացիայի համախտանիշի դեպքում` ա. Շրջապատի որակական փոփոխություններ` շրջապատի առարկաները թվում են անիրական, անկյանք, օտարված, մեքենայացված:
բ. Պացիենտը զգում է, որ իր մտքերը, զգացողությունները, շարժումները, հիշողությունները իրենը չեն, իր մարմինը թվում է անկյանք, արհեստական, շրջապատը` անգույն, անկյանք, արհեստական, կարծես բեմականացված:
գ. Ամենահաճախ հանդիպող գանգատը` հույզերի կորուստն է:
դ. Պացիենտը հասկանում է, որ իր գանգատները իր անձի ինքնածին փոփոխություններ են, այլ ոչ թե արտաքին ուժերի, կամ այլ մարդկանց կողմից գեներացված վիճակ:
Առանձին նևրոտիկ խանգարումների դեպքում կարող են լինել սերմնահոսության թուլացման մասին անհիմն մտահոգվածություն, սեռական օրգանների որովայնախորշ ընկնելու, մահվան, վարքի ընդօրինակման և այլ գանգատներ: |
| 9) |
Անամնեզ |
Անհրաժեշտ է բացառել մարմնական, նյարդաբանական կամ վարակիչ հիվանդությունները, որոնց հետևանքով կարող են առաջանալ բնորոշ գանգատներ:
Հավանական է կապը տարած փսիխոտրավմատիկ իրավիճակների կամ տևական, ծանր ֆիզիկական կամ մտավոր ծանրաբեռնվածության հետ:
Ժառանգական-կոնստիտուցիոնալ գործոնները, որոնց թվում կարևոր են կենտրոնական նյարդային համակարգի տիպաբանական և անձնային առանձնահատկությունները: Գանգատների տևողությունը կարող է տևել ամիսներ կամ տարիներ: |
| 10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Նևրասթենիայի դեպքում`
ա. Մտավոր աշխատանքից հետո գերհոգնածության կամ փոքր ուժ գործադրելիս հյուծվածության, թուլության զգացողություն բ. Գլխապտույտ, ճնշող գլխացավ, հանգստանալու (թուլանալու) անկարողություն
գ. Դյուրագրգռություն դ.Մարսողական խանգարումներ ե.Գանգատները բերում են պացիենտի սոցիալ-հոգեբանական դեզադապտացիայի:
Դեպերսոնալիզացիայի-դեռեալիզացիայի համախտանիշի դեպքում`
ա. իր գործողությունների և զգացողությունների օտարված, իրենից անջատ, օգտագործված, կորած լինելը
բ. Շրջապատի առարկաների, մարդկանց, իրերի արհեստական, անգույն, անկյանք, հեռացված լինելը
գ. Այդ ամենը պացիենտի մոտ դիտվում է պարզ գիտակցության ֆոնին:
Առանձին դեպքերում կարող են դիտվել ուշագնացություններ, ջղակծկումներ, վախի, տագնապի զգացողություններ, ցածր տրամադրություն, քնի խանգարումներ |
| 11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Դեպքերի մեծամասնության դեպքում ցուցված է բուժում արտահիվանդանոցային պայմաններում: Հոսպիտալացման ցուցում կարող է հանդիսանալ արտահայտված հոգեախտաբանական ախտանիշների առկայությունը, արտահայտված սոմատո-վեգետատիվ ախտանիշները, սոցիալական գործունեության խաթարումը: |
3. Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
| Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը |
| ԱԲ |
Բ |
| 1) |
Թերապևտի խորհրդատվություն - գանգատների կապը մարմնական հիվանդությունների հետ բացառելու նպատակով |
1 |
2 |
| 2) |
Նյարդաբանի խորհրդատվություն - գանգատների կապը նյարդաբանական հիվանդությունների հետ բացառելու նպատակով |
1 |
2 |
| 3) |
Ելնելով հետազոտական անհրաժեշտությունից հարկ է ներգրավել այլ նեղ մասնագետների |
1 |
2 |
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
| Հ/Հ |
Լաբորատոր հետազոտություններ |
| Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք |
| ԱԲ |
Բ |
| 1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
| 2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
| 3) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
| |
Գործիքային հետազոտություններ |
| 4) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
| 5) |
Առկա չէ |
Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
| 6) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
| 7) |
Առկա չէ |
ՈՒլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը, Բուժման միջին տևողությունը` ցանկում նշված դեղերը կարող են ընտրվել տևական պահպանողական բուժման նպատակով, որը կարող է տևել տարիներ շարունակ, Դեղորայքային բուժման միջին տևողությունը` 14-98 օր ).
Ձև 4
| Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափ- ման միավոր |
Միջինաց- ված ցուցանիշ` տրամա- դրման հաճախա- կանություն |
Միջին օրական չափա- քանակ |
Բուժման կուրսի միջին չափա- քանակ |
Օրերի քա- նակ |
| 1) |
Ֆենազեպամ դեղահատեր 1մգ |
Ֆենազեպամ դեղահատեր 1մգ |
հաբ |
- |
1-4 մգ |
7-112 մգ |
14-28 |
| 2) |
Լորազեպամ դեղահատեր 1մգ; 2մգ |
Լորազեպամ դեղահատեր 1մգ; 2մգ |
հաբ |
- |
1-4մգ |
14-112 մգ |
14-28 |
| 3) |
Բուսպիրոն դեղահատեր 5մգ; 10մգ |
Բուսպիրոն դեղահատեր 5մգ; 10մգ |
հաբ |
- |
5-20 մգ |
420-1960 մգ |
84-98 |
| 4) |
Հիդրօքսիզին (հիդրօքսիզինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ |
Հիդրօքսիզին (հիդրօքսիզինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ |
հաբ |
- |
25- 100 մգ |
2,1-9,8 գր |
84-98 |
| 5) |
Էթիֆոքսին 50 մգ |
Էթիֆոքսին 50 մգ |
հաբ |
|
50 – 150 մգ |
4,2-14,7 գր |
84-98 |
| 6) |
Տոֆիզոպամ դեղահատեր 50մգ |
Տոֆիզոպամ դեղահատեր 50մգ |
հաբ |
- |
50-200 մգ |
4,2-19,6 գր |
84-98 |
| 7) |
Ֆլուվօքսամին (ֆլուվօքսամինի մալեատ) դեղահատեր թաղանթապատ 50մգ; 100մգ |
Ֆլուվօքսամին (ֆլուվօքսամինի մալեատ) դեղահատեր թաղանթապատ 50մգ; 100մգ |
հաբ |
- |
100-150 մգ |
8,4-14,7 գր |
84-98 |
| 8) |
Տրազոդոն դեղահատեր երկարատև ձերբազատմամբ 75մգ; 150մգ |
Տրազոդոն դեղահատեր երկարատև ձերբազատմամբ 75մգ; 150մգ |
հաբ |
- |
50-300 մգ |
4,2-29,4 գր |
84-98 |
| 9) |
Էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ) դեղահատեր թաղանթապատ 10մգ |
Էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ) դեղահատեր թաղանթապատ 10մգ |
հաբ |
- |
5-20 մգ |
420- 1960 մգ |
84-98 |
| 10) |
Միրտազապին դեղահատեր թաղանթապատ 30մգ, 45մգ |
Միրտազապին դեղահատեր թաղանթապատ 30մգ, 45մգ |
հաբ |
- |
15-60 մգ |
1,26-5,88 գր |
84-98 |
| 11) |
Սերտրալին (սերտրալինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 50մգ |
Սերտրալին (սերտրալինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 50մգ |
հաբ |
- |
50-200 մգ |
4,2-19,6 գր |
84-98 |
| 12) |
Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ |
Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ |
հաբ |
- |
25-75 մգ |
2,1-7,35 գր |
84-98 |
| 13) |
Պարօքսետին (պարօքսետինի հիդրոքլորիդի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 20մգ |
Պարօքսետին (պարօքսետինի հիդրոքլորիդի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 20մգ |
հաբ |
- |
10-50 մգ |
840-4900 մգ |
84-98 |
| 14) |
Ագոմելատին դեղահատեր թաղանթապատ 25մգ |
Ագոմելատին դեղահատեր թաղանթապատ 25մգ |
հաբ |
- |
25-50 մգ |
2,1-4,9 գր |
84-98 |
| 15) |
Վենլաֆաքսին (վենլաֆաքսինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ երկարատև ձերբազատմամբ 37,5մգ; 75մգ; 150մգ |
Վենլաֆաքսին (վենլաֆաքսինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ երկարատև ձերբազատմամբ 37,5մգ; 75մգ; 150մգ |
հաբ |
- |
37.5 – 150 մգ |
3,15-14,7 գր |
84-98 |
| 16) |
Ալիմեմազին (ալիմեմազին տարտրատ) դեղահատեր դանդաղ ձերբազատմամբ 20մգ |
Ալիմեմազին (ալիմեմազին տարտրատ) դեղահատեր դանդաղ ձերբազատմամբ 20մգ |
հաբ |
- |
10 – 80 մգ |
840-7840 գր |
84-98 |
| 17) |
Սուլպիրիդ դեղահատեր 50մգ; 100մգ; 200մգ |
Սուլպիրիդ դեղահատեր 50մգ; 100մգ; 200մգ |
հաբ |
- |
25-200 մգ |
2,1-19,6 գր |
84-98 |
| 18) |
Թիորիդազին դեղահատեր 10մգ, 25 մգ |
Թիորիդազին դեղահատեր 10մգ, 25 մգ |
հաբ |
- |
10 – 100 մգ |
840-9800 մգ |
84-98 |
| 19) |
Կարբամազեպին դեղահատեր 200մգ |
Կարբամազեպին դեղահատեր 200մգ |
հաբ |
- |
100 – 300 մգ |
8,4-29,4 գր |
84-98 |
| 20) |
Վալպրոատ նատրիում (վալպրոաթթու) դեղահատեր աղելույծ 300մգ |
Վալպրոատ նատրիում (վալպրոաթթու) դեղահատեր աղելույծ 300մգ |
հաբ |
- |
600 – 1500 մգ |
58,8-147,0 գր |
84-98 |
| 21) |
Ֆենիբուտ դեղապատիճներ 250մգ |
Ֆենիբուտ դեղապատիճներ 250մգ |
Հաբ |
- |
250-1000 |
17,5-26,2 |
28-42 |
| 22) |
Գամմա- ամինո-յուղային թթու դեղահատեր 20մգ; 50մգ |
Գամմա- ամինո-յուղային թթու դեղահատեր 20մգ; 50մգ |
հաբ |
- |
40 – 150 մգ |
3,36-14,7 գր |
84-98 |
| 23) |
Էթիլմեթիլհիդրօքսի-պիրիդինի սուկցինատ դեղահատեր թաղանթապատ 125մգ; 250մգ |
Էթիլմեթիլհիդրօքսի-պիրիդինի սուկցինատ դեղահատեր թաղանթապատ 125մգ; 250մգ |
հաբ |
- |
125 – 750 մգ |
10,5-73,5 գր |
84-98 |
| 24) |
Հոպանտենաթթու (կալցիումի հոպանտենատ) դեղահատեր 250մգ |
Հոպանտենաթթու (կալցիումի հոպանտենատ) դեղահատեր 250մգ |
հաբ |
- |
1500-3000 մգ |
126,0-294.0 գր |
84-98 |
| 25) |
Գամմա-ամինո- բետա-ֆենիլկարագաթթվի հիդրոքլորիդ դեղապատիճներ 100մգ; 250մգ; 500մգ |
Գամմա-ամինո- բետա-ֆենիլկարագաթթվի հիդրոքլորիդ դեղապատիճներ 100մգ; 250մգ; 500մգ |
հաբ |
- |
500 – 1500 մգ |
42.0-147.0 գր |
84-98 |
| 26) |
Թիամին (թիամինի քլորիդ) լուծույթ մ/մ ներարկման 50մգ/մլ |
Թիամին (թիամինի քլորիդ) լուծույթ մ/մ ներարկման 50մգ/մլ |
ամպ |
- |
1,0 – 2,0 մլ |
10-20 մլ |
10-20 |
| 27) |
Պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) լուծույթ ե/մ, մ/մ և ն/ե ներարկման 50մգ/մլ |
Պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) լուծույթ ե/մ, մ/մ և ն/ե ներարկման 50մգ/մլ |
ամպ |
- |
1,0 -2,0 մլ |
10-20 մլ |
10-20 |
| 28) |
Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ |
Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ |
ամպ |
- |
10-20 մգ |
10-20 մլ |
10-20 |
| 29) |
Նիկոտինաթթու դեղահատեր 50մգ |
Նիկոտինաթթու դեղահատեր 50մգ |
հաբ |
- |
50-100 մգ |
500-1000մգ |
10-20 |
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:
Ձև 5
| Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը |
| ԱԲ |
Բ |
| 1) |
Ռելաքսացիոն հոգեթերապիա |
1 |
1 |
| 2) |
Կոգնիտիվ վարքային հոգեթերապիա |
1 |
1 |
| 3) |
Հիպնոթերապիա |
1 |
1 |
| 4) |
Փսիխոդինամիկ հոգեթերապիա |
1 |
1 |
| 5) |
Այլ սուգգեստիվ հոգեթերապևտիկ միջոցներ |
1 |
1 |
| 6) |
Հոգեսոցիալական վերականգնում |
1 |
1 |
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Հիվանդությունների միջազգային դասակարգում-10: Երևան 2001./ The lCD-10 Classification of Mental and Behavioural Disorders, World Health Organization I Geneva I 1992 .
2. Բոլանդ Ռ, Վերդուին Մ.Լ. Kaplan & AMP; Sadock's հոգեբուժության համառոտագիր. 13-րդ հրատ. Wolters Kluwer; 2021 թ. / Boland R, Verduin ML. Kaplan & Sadock's Synopsis of Psychiatry. 13 th ed. Wolters Kluwer; 2021.
3. Ստալ Ս. Ստալի էական հոգեֆարմակոլոգիա. Դեղատոմսերի ուղեցույց: 7-րդ հրատ. Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն; 2021թ. / Stahl S. Stahl’s Essential Psychopharmacology. Prescriber’s Guide. 7 th ed. Cambridge University Press; 2021
4. Էլի Սոմեր, Թարին Ամոս-Ուիլիամս և Դեն Ջեյ Սթեյն Ապաանձնականացում-ապարեալիզացիայի խանգարման (DPRD) ապացույցների վրա հիմնված բուժում / Eli Somer,Taryn Amos-Williams, and Dan J Stein Evidence-based treatment for Depersonalisation-derealisation Disorder (DPRD)
5. BMC Հոգեբան. 2013 թ. 1 (1): 20. Հրապարակված է առցանց 2013 հոկտեմբերի 28. ԴՈԻ` 10.1186/2050-7283-1-20 / BMC Psychol. 2013; 1(1): 20. Published online 2013 Oct 28. doi: 10.1186/2050-7283-1-20
Պաշտոնական հրապարակման օրը` 29 փետրվարի 2024 թվական: