Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀՈԴԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀՈԴԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

10.03.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

20 փետրվար 2024 թականի N 60-Ն

 

ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀՈԴԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել պատանեկան հոդաբորբով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 Ա. Ավանեսյան

 

Հավելված
Առողջապահության նախարարի
                                                                          2024 թվականի փետրվարի 20-ի
N 60-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀՈԴԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) M08 Պատանեկան հոդաբորբ
2) M08.0 Պատանեկան ռևմատոիդ հոդաբորբ
3) M08.1 Պատանեկան անշարժացնող սպոնդիլիտ
4) M08.2 Պատանեկան հոդաբորբ` սիստեմային ծագումով
5) M08.3 Պատանեկան պոլիարթրիտ (շճաբացասական)
6) M08.9 Պատանեկան հոդաբորբ, չճշտված

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

ա. Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ, օլիգոարտիկուլյար ձև` մինչև հինգ հոդի ախտահարմամբ:

բ. Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ ,պոլիարտիկուլյար ՌՖ բացասական ձև` հինգից ավել հոդերի ախտահարմամբ:

գ. Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ ,պոլիարտիկուլյար ՌՖ դրական ձև `հինգից ավել հոդերի ախտահարմամբ

դ. Համակարգային յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ` արտահոդային դրսևորումներ մաշկի, ներքին օրգանների ախտահարմամբ, բնորոշ է տենդը, պոլիսերոզիտը, լիմֆադենոպաթիան:

ե. Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ, Էնթեզիտ-փոխկապակցված արթրիտ` HLA B27 գենի կրելիություն, իլեոսակրալ միացումների, ողնաշարի ախտահարում, արտահոդային դրսևորումներ` ուվեիտ, էնթեզիտ:

զ. Յուվենիլ պսորիատիկ արթրիտ մաշկային պսորիազ, պերիֆերիկ արթրիտներ, սպոնդիլոարթրիտ, էնթեզիտ:

է. Յուվենիլ չդիֆերենցված արթրիտ այլ կատեգորիաներում չդասակարգվող արթրիտ:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ռևմատոլոգ

8)

Գանգատներ

ա. Ընդհանուր բնույթի գանգատներ ` ընդհանուր թուլություն, քաշի անկում, աճի դանդաղում, տենդ:

բ. Տեղային բնույթի գանգատներ` ցավ, այտուց, շարժունակության սահմանափակում պերիֆերիկ հոդերում (մանր, միջին, խոշոր տրամաչափի), ցավ, կարկամություն, շարժունակության սահմանափակում ողնաշարում (գոտկասրբանային, կրծքային պարանոցային հատվածներ), ցավ, այտուց կրունկների շրջանում, մաշկի ցան, վաղորդյան կարկամություն, լիմֆատիկ հանգույցների մեծացում, փորլուծություն:

9)

Անամնեզ

Ժառանգական նախատրամադրվածություն (HLA B27, MEFV գենային մուտացիաների կրելիություն), ընտանիքում պսորիազի առկայություն, նախկինում հոդաբորբի առկայություն:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ծայրամասային հոդերի արթրիտներ, սպոնդիլիտի և սակրոիլեիտի մասին վկայող դրական կլինիկական թեստեր, ողնաշարի շարժունակության խանգարում, տենդ, մաշկի տարատեսակ ցանավորում, հեպատոսպլենոմեգալիա

11)

Հոսպիտալացման Ցուցում

Հիվանդության սրացում

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Մաշկաբան և վեներաբան 0.3  0,6
2) Ակնաբույժ 0.5 0,6
3) Օրթոպեդ- վնասվածքաբան (տրավմատոլոգ) 0.4 0,6
4) Աղեստամոքսաբան (Գաստրոէնտերոլոգ) 0.4 0,6
5) Ինֆեկցիոնիստ 0.3 0.6
6) Արյունաբան 0.3 0.6

 

4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

Հ/հ Լաբորատոր հետազոտություններ
Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
  ԱԲ Բ Հոդային համախտանիշի ինֆեկցիոն գենեզը ժխտելու նպատակով
1) 5 Բրուցելյոզ Ռայթ-Խեդդելսոն 0,6 0,6  
2) 45 Ալանինամինատրանսֆերազ (Ա Լ Տ) 0,883 0,883 Լյարդի ֆունկցիան գնահատելու նպատակով
3) 44 Ասպարտատաամինատրանսֆերազ (Ա Ս Տ) 0,829 0,829 Լյարդի ֆունկցիան գնահատելու նպատակով
4) 228 Արյան ընդհանուր հետազոտություն ԷՆԱ-ով 0,892 0,892 Բորբոքման ցուցանիշները գնահատելու նպատակով
5) 67 Ռևմատոիդ գործոն 0,892 0,892 Իմունոլոգիական ցուցանիշ
6) 217 HLA-B27 լոկուսի որոշում 0,5 0,5 Գենետիկ ցուցանիշ
7) 29 Գլյուկոզա արյան մեջ 0,766 0,766 Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը հսկելու նպատակով
8) 66 Գերզգայուն C- ռեակտիվ սպիտակուց 0,9 0,9 Բորբոքման ցուցանիշները գնահատելու նպատակով
9) 67 Ռևմատոիդ գործոն 0,81 0,81 Իմունոլոգիական անալիզներ ախտորոշման հստակեցման նպատակով
10) 141 Հակակորիզային հակամարմիններ ANA Screen 0,81 0,81 Իմունոլոգիական անալիզներ ախտորոշման հստակեցման նպատակով
11) Առկա չէ ASLO 0,5 0,5 Տարբերակիչ ախտորոշում
12) 42 Ընդհանուր բիլիռուբին ֆրակցիաներով 0,9 0,9 Լյարդի ֆունկցիան գնահատելու նպատակով
13) 34 Կրեատինին 0,9 0,9 Երիկամի ֆունկցիան գնահատելու նպատակով
14) 78 Մեզի ընդհանուր հետազոտություն միկրոսկոպիայով 0,9 0,9 Էրիթրոցիտուրիան, պրոտեինուրիան, միզային վարակները ախտորոշելու նպատակով
15) 36 Միզաթթու 0,9 0,9 Պոդագրիկ արթրիտը ժխտելու նպատակով
16) Առկա չէ 16-րդ քրոմոսոմային զույգի MEFV- գենային լոկուսի մոլեկուլյար գենետիկ հետազոտություն 0,3 0,3 Պարբերական հիվանդության ախտորոշում
17) 107 Հեպատիտ Ց քանակական IFA մեթոդ 0,9 0,9 Հոսպիտալացումների ժամանակ պարտադիր ստուգել
18)  66 Գերզգայուն C- ռեակտիվ սպիտակուց 1 1 Բորբոքային ցուցանիշների գնահատում
19) Առկա չէ Մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ) 0,9 0,9 Հոսպիտալացումների ժամանակ պարտադիր ստուգել
20) Առկա չէ RPR (սիֆիլիս) 0,9 0,9 Հոսպիտալացումների ժամանակ պարտադիր ստուգել
  Գործիքային հետազոտություններ
21)  266 Ողնաշարի ռենտգեն հետազոտություն գոտկային հատվածներ 0.027 1.00 Գոտկային սպոնդիլիտ
22) 283 Հոդի ուլտրաձայնային հետազոտություն 0.162 1.33 Արթրիտ, սինովիտ, բուրսիտ, էնթեզիտ, երկրորդային դեգեներատիվ փոփոխություններ
23) 263 Կոնքի ոսկրերի ռենտգեն հետազոտություն 0.144 1.00 Սակրոիլեիտ (ռադիոգրաֆիկ)
24) Առկա չէ Ողնաշարի գոտկա-սրբանային հատվածի մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)` սակրո-իլեալ հոդերի ընդգրկմամբ 0.500 1.00 Սակրոիլեիտ (ոչ ռադիոգրաֆիկ)
25) 129 Ուլտրաձայնային հետազոտություն- ներքին օրգանների լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, երիկամներ, փայծաղ, միզապարկ 0.324 1.06 Որովայնի, փոքր կոնքի օրգանների ախտաբանական փոփոխություններ, ասցիտ
26) 247 Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն 0,216 0,216 Պլևրիտը ախտորոշելու նպատակով
27) 279 Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) 0.793 1.6 Սրտի կենսաէլեկտրական ակտիվության գնահատում
28) 348 Էխոկարդիոգրաֆիա (ԷԽՍԳ) 0.180 1.00 Սրտի փականային համակարգի ախտահարում, պերկարդիտ
29)  278 Թաթերի և դաստակների ռենտգեն հետազոտություն (ռևմատոլոգիական պացիենտների համար) 0.063 1.00 Հարհոդային օստեոպոռոզ, հոդաճեղքի նեղացում, սուբխոնդրալ ցիստեր, ուզուրացիա, ոսկրային անկիլոոզ

 

6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

Հ/Հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինաց-ված ցուցանիշ` տրամա-դրման հաճախա-կանու-թյուն Միջին օրական չափա-քանակ Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Ամլոդիպին (ամլոդիպինի բեզիլատ) դեղահատեր 10մգ Ամլոդիպին (ամլոդիպինի բեզիլատ) դեղահատեր 10մգ Հաբ  0,144 1,0  5,719 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
2) Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ Սրվակ  0,414 2  8,087 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
3) Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ Սրվակ  0,045 2  8,000 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
4) Բիսակոդիլ մոմիկներ ուղիղաղիքային 10մգ Բիսակոդիլ մոմիկներ ուղիղաղիքային 10մգ Հատ  0,090 2  2,600 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
5) Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ Սրվակ  0,667 2  11,068 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
6) Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 25մգ/մլ Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 25մգ/մլ Սրվակ  0,685 2  13,118 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
7) Դիֆենհիդրամին (դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 10մգ/մլ Դիֆենհիդրամին (դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 10մգ/մլ Սրվակ  0,387 2  7,907 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
8) Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ ներարկման 5մգ/մլ+2մգ/մլ Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ ներարկման 5մգ/մլ+2մգ/մլ Սրվակ  0,270 2  1,333 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
9) Կետորոլակ (կետորոլակի տրոմեթամին) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ Կետորոլակ (կետորոլակի տրոմեթամին) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ Սրվակ  0,270 2  1,333 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
10) Ամինոֆիլին լուծույթ ն/ե ներարկման 24մգ/մլ Ամինոֆիլին լուծույթ ն/ե ներարկման 24մգ/մլ Սրվակ  0,189 2  8,619 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
11) Ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ ԴՆԹ) դեղակախույթ ներարկման 100ՄՄ/մլ Ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ ԴՆԹ) դեղակախույթ ներարկման 100ՄՄ/մլ Միավոր  0,045 1,5  4,000 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
12) Ինսուլին մարդու ռեգուլար (ռեկոմբինանտ ԴՆԹ) լուծույթ ներարկման 100ՄՄ/մլ Ինսուլին մարդու ռեգուլար (ռեկոմբինանտ ԴՆԹ) լուծույթ ներարկման 100ՄՄ/մլ Միավոր  0,081 ?  4,0 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
13) Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ Սրվակ  0,108 2  5,333 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
14) Լոպերամիդ (լոպերամիդի հիդրոքլորիդ) դեղապատիճներ 2մգ Լոպերամիդ (լոպերամիդի հիդրոքլորիդ) դեղապատիճներ 2մգ Դեղապատիճ  0,261 2,5  1,690 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
15) Կալցիում (կալցիում կարբոնատ), քոլեկալցիֆերոլ դեղահատեր 500մգ+10մկգ(400ՄՄ) Կալցիում (կալցիում կարբոնատ), քոլեկալցիֆերոլ դեղահատեր 500մգ+10մկգ(400ՄՄ) Հաբ  0,027 2  12,667 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
16) Կապտոպրիլ դեղահատեր 25մգ Կապտոպրիլ դեղահատեր 25մգ Հաբ  0,153 2  17,059 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
17) Ացետիլսալիցիլաթթու, մագնեզիումի հիդրօքսիդ դեղահատեր թաղանթապատ 75մգ+15,2մգ Ացետիլսալիցիլաթթու, մագնեզիումի հիդրօքսիդ դեղահատեր թաղանթապատ 75մգ+15,2մգ Հաբ  0,225 1  6,360 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
18) Տրիամցինոլոն (տրիամցինոլոնի ացետոնիդ) դեղակախույթ ներարկման 40մգ/մլ Տրիամցինոլոն (տրիամցինոլոնի ացետոնիդ) դեղակախույթ ներարկման 40մգ/մլ Սրվակ  0,270 2  1,333 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
19) Կոլխիցին դեղահատեր 1մգ Կոլխիցին դեղահատեր 1մգ Հաբ 0,2 1,5 6,5 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
20) Ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 20մգ Ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 20մգ Սրվակ  0,225 2  8,120 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
21) Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մլ Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մլ Միավոր  0,387 1  1,767 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
22) Հիդրոքսիքլորոքվին դեղահատեր 400մգ Հիդրոքսիքլորոքվին դեղահատեր 400մգ Հաբ  0,063 1,5  15,429 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
23) Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի լիոֆիլիզացված մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի լիոֆիլիզացված մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ Սրվակ  0,108 2  6,583 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
24) Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 16մգ Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 16մգ Հաբ  0,6 1,5  10,429 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
25) Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի լիոֆիլիզացված մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 250մգ Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի լիոֆիլիզացված մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 250մգ Ֆլ.  0,27 2,5  7,333 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
26) Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 4մգ Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 4մգ Հաբ  0,81 3  20,33 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
27) Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ Սրվակ  0,018 2  9,500 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
28) Մետոտրեքսատ (մետոտրեքսատ նատրիում) լիոֆիլիզատ ներարկման լուծույթի 50մգ Մետոտրեքսատ (մետոտրեքսատ նատրիում) լիոֆիլիզատ ներարկման լուծույթի 50մգ Հաբ  0,73 1,5  2,857 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
29) Տոլպերիզոն (տոլպերիզոնի հիդրոքլորիդ), լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ ներարկման 100մգ/մլ+2,5մգ/մլ Տոլպերիզոն (տոլպերիզոնի հիդրոքլորիդ), լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ ներարկման 100մգ/մլ+2,5մգ/մլ Սրվակ  0,072 2  5,875 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
30) Տոլպերիզոն (տոլպերիզոնի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 150մգ Տոլպերիզոն (տոլպերիզոնի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 150մգ Հաբ  0,162 2  12,389 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
31) Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 1,6մգ/մլ Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 1,6մգ/մլ Փաթույթ  0,631 1,5  17,171 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
32) Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ Փաթույթ  0,32 2,5  5,875 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
33) Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ Հաբ  0,532 3,5  9,339 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
34) Պերինդոպրիլ (պերինդոպրիլի արգինին) դեղահատեր թաղանթապատ 5մգ Պերինդոպրիլ (պերինդոպրիլի արգինին) դեղահատեր թաղանթապատ 5մգ Հաբ  0,207 1,5  5,913 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
35) Մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 1000մգ Մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 1000մգ Հաբ  0,027 2,5  9,333 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
36) Երկաթի սուլֆատ, ասկորբինաթթու դեղահատեր թաղանթապատ 320մգ+60մգ Երկաթի սուլֆատ, ասկորբինաթթու դեղահատեր թաղանթապատ 320մգ+60մգ Հաբ  0,054 2  19,000 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
37) Սուլֆասալազին դեղահատեր 500մգ Սուլֆասալազին դեղահատեր 500մգ Հաբ 0,72 4 28 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
38) Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ Սրվակ  0,072 1,5  20,750 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
39) Բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ) դեղահատեր թաղանթապատ 5մգ Բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ) դեղահատեր թաղանթապատ 5մգ Հաբ  0,027 1,5  6,667 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
40) Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ Փաթույթ  0,081 2  4,667 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
41) Օմեպրազոլ դեղապատիճներ 20մգ Օմեպրազոլ դեղապատիճներ 20մգ Դեղապատիճ  0,18 2  7,000 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
42) Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) դեղահատեր 50մգ Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) դեղահատեր 50մգ հաբ  0,490 1,5  5,100 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
43) Իբուպրոֆեն դեղահատեր թաղանթապատ 400մգ Իբուպրոֆեն դեղահատեր թաղանթապատ 400մգ հաբ  0,500 3  3,083 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
44) Նապրօքսեն (նապրօքսեն նատրիում) դեղահատեր թաղանթապատ 550մգ Նապրօքսեն (նապրօքսեն նատրիում) դեղահատեր թաղանթապատ 550մգ հաբ  0,400 2  15 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
45) Մելօքսիկամ դեղահատեր 15մգ Մելօքսիկամ դեղահատեր 15մգ հաբ  0,400 1  9,333 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
46) Ազաթիոպրին 50մգ Ազաթիոպրին 50մգ հաբ  0,0400 2,5  1,250 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
47) Ցիկլոֆոսֆամիդ դեղափոշի ներարկման լուծույթի 200 մգ Ցիկլոֆոսֆամիդ դեղափոշի ներարկման լուծույթի 200 մգ Ֆլ.  0,0100 3,5  19,000 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
48) Ցիկլոսպորին դեղապատիճ 100մգ Ցիկլոսպորին դեղապատիճ 100մգ հաբ 0,01 1,5  5,100 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
49) Ադվագրաֆ դեղապատիճ 1մգ Ադվագրաֆ դեղապատիճ 1մգ հաբ 0,01 5,5  9,250 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
50) Տոցիլիզումաբ խտանյութ ն/ե կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ Տոցիլիզումաբ խտանյութ ն/ե կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ Ֆլ.  0,010 3,5  4,500 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
51) Ադալիմումաբ լուծույթ ե/մ ներարկման 40մգ/0,4մլ; 40մգ/0,8մլ Ադալիմումաբ լուծույթ ե/մ ներարկման 40մգ/0,4մլ; 40մգ/0,8մլ Գրիչ 0,2 1,5 1,5 1-2 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
52) Գոլիմումաբ լուծույթ ներարկման 50մգ/0,5մլ Գոլիմումաբ լուծույթ ներարկման 50մգ/0,5մլ Գրիչ 0,2 1,5 1,5 1(ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
53) Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ Ֆլ, 0,2 3 մգ/կգ 2,5 1-2 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
54) Անակինրա լուծույթ ներարկման 100մգ/0,67մլ Անակինրա լուծույթ ներարկման 100մգ/0,67մլ Գրիչ 0,2 1,5 1,5 1-2 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
55) Ռիտուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/10մլ Ռիտուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/10մլ Ֆլ,  0,010 7,5  7,000 7-10
56) Կանակինումաբ 150մգ/մլ Կանակինումաբ 150մգ/մլ  Ֆլ, 0,1 1 1 1-2 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
57) Ցերտոլիզումաբ պեգոլ 200մգ/մլ Ցերտոլիզումաբ պեգոլ 200մգ/մլ Գրիչ 0,2 1,5 1,5 1-2 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
58) Էտաներցեպտ լուծույթ ներարկման 50մգ/մլ Էտաներցեպտ լուծույթ ներարկման 50մգ/մլ Գրիչ 0,2 1,5 1,5 1-2 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)
59) Լեֆլունոմիդ դեղահատեր թաղանթապատ 20մգ Լեֆլունոմիդ դեղահատեր թաղանթապատ 20մգ հաբ 0,01 1 7,5 7-10 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր
60) Սեկուկինումաբ լուծույթ ենթամաշկային ներարկման 150մգ/մլ Սեկուկինումաբ լուծույթ ենթամաշկային ներարկման 150մգ/մլ Ֆլ. 0,1 1 1 1-2 (ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր)

 

8. Սույն հավելվածի Ձև 4–ում`

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

3) Ուղեկցող հիվանդությունների առկայության պարագայում դեղերի նշանակումները կատարել ըստ համապատասխան մասնագետի ցուցման:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Խոշոր հոդի պունկցիա 0,4 0,4
2) Ներհոդային ներարկում խոշոր հոդերում 0,5 0,5
3) Ներհոդային ներարկում միջին հոդերում 0,4 0,4
4) Ներհոդային ներարկում մանր հոդերում 0,4 0,4

 

10. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Փեթի ՐԷ, Սոթվուդ ԹՐ, Մեննրս Փ, և այլք. Դեռահասների իդիոպաթիկ արթրիտի ռևմատոլոգիայի ասոցիացիաների միջազգային լիգայի դասակարգում. երկրորդ վերանայում, Էդմոնտոն 2001թ. J Rheumatol 2004;31:390–2. [PubMed] [Google Scholar] / Petty RE, Southwood TR, Manners P, et al. International League of Associations for Rheumatology classification of juvenile idiopathic arthritis: second revision, Edmonton 2001. J Rheumatol 2004;31:390–2. [PubMed] [Google Scholar].

2. Թուգալ-Թուտկուն Ի, Կյարտիե Փ, Բոդաղի Բ. Տարվա հիվանդություն. դեռահասների իդիոպաթիկ արթրիտի հետ կապված ուվեիտ – դասակարգում և ախտորոշիչ մոտեցում: Ocul Immunol Inflamm 2014; 22:56–63. [PubMed] [Google Scholar] / Tugal-Tutkun I, Quartier P, Bodaghi B. Disease of the year: juvenile idiopathic arthritis-associated uveitis – classification and diagnostic approach. Ocul Immunol Inflamm 2014;22:56–63. [PubMed] [Google Scholar].

3. 2021թ. Ռևմատոլոգիայի ամերիկյան քոլեջի ուղեցույց դեռահասների իդիոպաթիկ արթրիտի բուժման համար. բուժական մոտեցումներ օլիգոարթրիտի, տեմպորոմանդիբուլյար հոդերի և դեռահասների համակարգային իդիոպաթիկ արթրիտ և ռևմատոլոգիա հատոր. 74, No 4, Ապրիլ 2022, էջ 553–569 ԴՈԻ` 10.1002/art.42037 / 2021 American College of Rheumatology Guideline for the Treatment of Juvenile Idiopathic Arthritis: Therapeutic Approaches for Oligoarthritis, Temporomandibular Joint Arthritis, and Systemic Juvenile Idiopathic Arthritis Arthritis & Rheumatology Vol. 74, No. 4, April 2022, pp 553–569 DOI 10.1002/art.42037.

4. 2019թ. Ռևմատոլոգիայի ամերիկյան քոլեջի / Արթրիտի հիմնադրամի ուղեցույց դեռահասների իդիոպաթիկ արթրիտի հետ կապված ուվեիտ-արթրիտի սկրինինգի, վերահսկման և բուժման համար. Արթրիտի խնամք և հետազոտություն հատոր 71, No. 6, Հունիս 2019թ., էջ 703–716 ԴՈԻ` 10.1002/acr.23871 / 2019 American College of Rheumatology/Arthritis Foundation Guideline for the Screening, Monitoring, and Treatment of Juvenile Idiopathic Arthritis–Associated Uveitis Arthritis Care & Research Vol. 71, No. 6, June 2019, pp 703–716 DOI 10.1002/acr.23871.

5. Ռավելլի Ա, Մինոյա Ֆ, Դավի Ս. Մանկաբուժական ռևմատոլոգիայի միջազգային հետազոտությունների կազմակերպության, Մանկական արթրիտի և ռևմատոլոգիայի հետազոտական միության, Մանկական ռևմատոլոգիայի համագործակցային հետազոտական խմբի և Հիստիոցիտների հետազոտության համայնքի և այլոց կողմից 2016թ. Դասակարգման չափանիշները դեռահասների իդիոպաթիկ արթրիտը բարդացնող մակրոֆագերի ակտիվացման համախտանիշի համար. Ռևմատիկ հիվանդությունների տարեգրություններ 2016;75:481-489 / Ravelli A, Minoia F, DavՎ S on behalf of the Paediatric Rheumatology International Trials Organisation, the Childhood Arthritis and Rheumatology Research Alliance, the Pediatric Rheumatology Collaborative Study Group, and the Histiocyte Society, et al 2016 Classification Criteria for Macrophage Activation Syndrome Complicating Systemic Juvenile Idiopathic Arthritis Annals of the Rheumatic Diseases 2016;75:481-489.

6. Մաքարեգ Մ, Շուլերտ ԳՍ. Բարդությունների բարդություններ. մակրոֆագի ակտիվացման կրկնվող համախտանիշի ախտորոշում և բուժում լավ վերահսկվող դեռահասների համակարգային իդիոպաթիկ արթրիտ ունեցող հիվանդի մոտ: RMD Open 2023; 9: e002611: ԴՈԻ` 10.1136/rmdopen-2022-002611 / Macaraeg M, Schulert GS. Complications of complications: diagnosis and treatment of recurrent macrophage activation syndrome in a patient with well-controlled systemic juvenile idiopathic arthritis. RMD Open 2023;9:e002611. doi: 10.1136/rmdopen-2022-002611.

7. 2021թ. Ռևմատոլոգիայի ամերիկյան քոլեջի ուղեցույց դեռասների իդիոպաթիկ արթրիտի բուժման համար. առաջարկություններ ոչ դեղաբանական թերապիաների, դեղերի վերահսկման, պատվաստումների և ճառագայթային ախտորշման համար: Արթրիտ և Ռևմատոլոգիա, հատոր 74, No 4, Ապրիլ 2022թ., էջ 570–585 ԴՈԻ 10.1002/art.42036 / 2021 American College of Rheumatology Guideline for the Treatment of Juvenile Idiopathic Arthritis: Recommendations for Nonpharmacologic Therapies, Medication Monitoring, Immunizations, and Imaging Arthritis & Rheumatology Vol. 74, No. 4, April 2022, pp 570–585 DOI 10.1002/art.42036:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 փետրվարի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
20.02.2024
N 60-Ն
Հրաման