Սեղմել Esc փակելու համար:
ՍՏԱՄՈՔՍԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ԳԱՍՏՐԻՏՈՎ (ԲՈՐԲՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏԱՄՈՔՍԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ԳԱՍՏՐԻՏՈՎ (ԲՈՐԲՈՔՈՒՄՈՎ) ԵՎ ԴԻՍՊԵՊՍԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ...

 

29.03.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

14 մարտ 2024 թվականի N 89-Ն

 

ՍՏԱՄՈՔՍԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ԳԱՍՏՐԻՏՈՎ (ԲՈՐԲՈՔՈՒՄՈՎ) ԵՎ ԴԻՍՊԵՊՍԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ստամոքսի մակերեսային գաստրիտով (բորբոքումով) և դիսպեպսիայով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

14.03.2024 Ա. Ավանեսյան

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«14» մարտ 2024 թվականի
N 89-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՍՏԱՄՈՔՍԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ԳԱՍՏՐԻՏՈՎ (ԲՈՐԲՈՔՈՒՄՈՎ) ԵՎ ԴԻՍՊԵՊՍԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

K29

Ստամոքսի, տասներկումատնյա աղու բորբոքում (գաստրիտ, դուոդենիտ)

2)

K29.3

Քրոնիկ մակերեսային գաստրիտ

3)

K30

Դիսպեպսիա (մարսողության խանգարում)

 

 2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

 

Ձև 1

 

4)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

5)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

6)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Առանց բարդությունների (ԱԲ)

7)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

8)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում

9)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

10)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Գաստրոէնտերոլոգ/ աղեստամոքսաբան, թերապևտ, ընտանեկան բժիշկ, էնդոսկոպիստ

11)

Գանգատներ

Էպիգաստրալ ցավ կամ դիսկոմֆորտ, էպիգաստրալ այրոց, վաղ կշտացման զգացում, ծանրության զգացում

12)

Անամնեզ

Հաճախ ֆունկցիոնալ դիսպեպսիան ուղեկցվում է պսիխոսոմատիկ մի շարք խանգարումներով, հոգեկան առողջության խանգարման վիճակներով` դեպրեսիա, տագնապային խանգարում

13)

Զննման արդյունք/Ցուցում

Դեպքերի մեծամասնությամբ ֆիզիկալ զննման ժամանակ նշանակալի շեղումներ չեն հայտնաբերում

14)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման
քանակը

ԱԲ

    

1)

Գաստրոէնտերոլոգ/ աղեստամոքսաբան

1

 

2)

Էնդոսկոպիստ

1

 

3)

Անեսթեզիոլոգ (էնդոսկոպիայի համար)

1

 

4)

Սրտաբան

0,1

 

5)

Ճառագայթային ախտորոշման մասնագետ (Ռադիոլոգ) /ՈւՁՀ/

0,7

 

6)

Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ

0,5

 

7)

Հոգեբույժ

0,4

 

 

4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

 

Արդյունք

     

ԱԲ

       

1)

չկա

Արյան ընդհանուր հետազոտություն

0,4

 

Սակավարյունությունը, բարձր լեյկոցիտոզը վկայում են, որ պետք է փնտրել դիսպեպտիկ գանգատների լուրջ օրգանական պատճառ` բորբոքային կամ ուռուցքային հիվանդություն

2)

չկա

Գլյուկոզի մակարդակի որոշում

0,1

 

Նաև հիպերգլիկեմիա որպես դիսպեպսիայի ախտանիշների` էպիգաստրալ ցավի, սրտխառնոցի հնարավոր այլ պատճառ:

3)

չկա

Արյան մեջ կրեատինինի մակարդակի որոշում

0,2

 

Դիսպեպտիկ գանգատներ կարող են առաջանալ երիկամային ֆունկցիայի խանգարման հետևանքով

4)

չկա

Արյան մեջ պրոլակտինի մակարդակի որոշում

0,2

 

Դիսպեպտիկ գանգատների պատճառ կարող է լինել հիպերպրոլակտինեմիան

5)

չկա

Արյան մեջ թիրեոիդխթանող հորմոնի (TSH) որոշում

0,2

 

Դիսպեպտիկ գանգատների պատճառ կարող է լինել վահանագեղձի ֆունկցիայի խանգարումը

6)

չկա

Ասպարտատամինատրանսֆերաի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ),
Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ),
Բիլիռուբինի մակարդակի որոշում

0,2

 

Նշված ցուցանիշների բարձր մակարդակ լեղապարկի, լյարդի և լեղուղիների հիվանդությունների ժամանակ առաջացած գաստրիտին նման, դիսպեպտիկ ախտանիշների դեպքում:

7)

չկա

Կղանքի քննություն ճիճվակրության համար

0,2

 

Դիսպեպտիկ գանգատների պատճառ կարող է լինել ճիճվակրությունը

8)

 չկա

Արյան մեջ թիրոիդխթանող հորմոնի որոշում

0,2

 

Դիսպեպտիկ գանգատների պատճառ կարող է լինել վահանագեղձի ֆունկցիայի խանգարումը

9)

չկա

H. pylori հակամարմինների թեստ արյան շիճուկում

0,1

 

Այն դեպքում, երբ նախքան ԷԳԴՍ իրականացնելը դեղերի կիրառումը թույլ չի տվել անցկացնել արագ ուրեազային կամ շնչական թեստը, վարակի հայտնաբերումը իրականացվում է նշված մեթոդով:

Գործիքային հետազոտություններ

10)

չկա

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ)

1

 

Ստամոքսի լորձաթաղանթի փոփոխությունների գնահատում (բորբոքում, ատրոֆիա, մետապլազիա, դիսպլազիա) և ստամոքսի 5 հատվածներից բիոպսիայի կատարում

11)

չկա

H. pylori արագ ուրեազային թեստ (էնդոսկոպիայի միջոցով)

0,9

 

Գաստրիտի, դիսպեպսիայի պատճառական գործոնի հայտնաբերման համար անհրաժեշտ հետազոտություն:

12)

չկա

H. pylori շնչական թեստ C13 միզանյութով

0,9

 

Հելիկոբակտերային վարակի էռադիկացիայի հաստատում` բուժման ավարտից առնվազն 1 ամիս անց:

13)

չկա

Ստամոքսի լորձաթաղանթի էնդոսկոպիկ բիոպսիա

0.5

 

Գաստրիտի ախտորոշումը պարտադիր կերպով ներառում է ստամոքսի 5 տարբեր հատվածներից բիոպսիայի միջոցով լորձաթաղանթի փոփոխությունների (բորբոքում, ատրոֆիա, մետապլազիա, դիսպլազիա) գնահատման հիման վրա:

14)

չկա

Ստամոքսի լորձաթաղանթի բիոպտատի հիստոլոգիական քննություն

0,5

 

Լորձաթաղանթի բորբոքման, նախաքաղցկեղային փոփոխությունների` մետապլազիայի և դիսպլազիայի առկայությունն ու աստիճանը ստամոքսի տարբեր հատվածներում գնահատվում են և կատարվում է գաստրիտի դասակարգում ըստ OLGA և OLGIM սանդղակների

15)

չկա

Կրծքավանդակի և որովայնի/կոնքի կոնտրաստով համակարգչային շերտագրություն (ՀՇ)

0,1

 

Էպիգաստրալ ցավի այլընտրանքային պատճառներ կարող են լինել պանկրեատիտը, անոթային անոմալիաները, ՍԿԲՃ, որոնք հայտնաբերվում են այս քննությամբ

16)

չկա

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

0,2

 

Էպիգաստրալ ցավի այլ` սրտային պատճառների տարբերակիչ ախտորոշում:

17)

չկա

Որովայնի ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)

1

 

Վքնածությունը, սրտխառնոցը, էպիգաստրալ ցավը և դիսպեպտիկ մյուս ախտանիշները կարող են առաջանալ նաև լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի կամ լյարդի և լեղուղիների պաթոլոգիաների ժամանակ, նշված պաթոլոգիաների ժխտում նշված մեթոդով:

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում
 (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրատ) դեղահատեր աղելույծ 40մգ

Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրատ) դեղահատեր աղելույծ 40մգ

Հատ

0,98***

2

112

56

2)

Էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ մագնեզիում) դեղապատիճներ աղելույծ 40մգ

Էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ մագնեզիում) դեղապատիճներ աղելույծ 40մգ

հատ

0,98***

2

112

56

3)

Ռաբեպրազոլ (ռաբեպրազոլ նատրիում) դեղահատեր աղելույծ 20մգ

Ռաբեպրազոլ (ռաբեպրազոլ նատրիում) դեղահատեր աղելույծ 20մգ

Հատ

0,98***

2

112

56

4)

Օմեպրազոլ դեղապատիճներ 20մգ

Օմեպրազոլ դեղապատիճներ 20մգ

Հատ

0,98***

2

112

56

5)

Ֆամոտիդին դեղահատեր թաղանթապատ 20մգ; 40մգ

Ֆամոտիդին դեղահատեր թաղանթապատ 20մգ; 40մգ

Հատ

0,1

1,5

42

28

6)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղապատիճներ 500մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղապատիճներ 500մգ

Հատ

1

4

56

14

7)

Բիսմութի տրիկալիումական դիցիտրատ (բիսմութի օքսիդ) դեղահատեր թաղանթապատ 120մգ

Բիսմութի տրիկալիումական դիցիտրատ (բիսմութի օքսիդ) դեղահատեր թաղանթապատ 120մգ

Հատ

0,7

4

56

14

8)

Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ

Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ

հատ

0,5

2

28

14

9)

Կլարիթրոմիցին դեղահատեր թաղանթապատ 500մգ

Կլարիթրոմիցին դեղահատեր թաղանթապատ 500մգ

հատ

0,2

2

28

14

10)

Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

հատ

0,3

1

14

14

11)

Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ

Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ

հատ

0,2

0,5

30

60

12)

Իտոպրիդ դեղահատեր / 50 մգ

Իտոպրիդ դեղահատեր 50մգ

Հատ

0,2

3

90

30

13)

Դոմպերիդոն դեղահատեր թաղանթապատ 10մգ

Դոմպերիդոն դեղահատեր թաղանթապատ 10մգ

Հատ

0,1

3

45

15

14)

Նատրիումի ալգինատ

Նատրիումի ալգինատ

հատ

0,08

4

60

15

15)

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) դեղահատեր 10մգ

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) դեղահատեր 10մգ

հատ

0,05

2

10

5

16)

Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ երկարատև ձերբազատմամբ 200մգ

Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ երկարատև ձերբազատմամբ 200մգ

Հատ

0,2

2

40

20

 

8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

3) 1-4 դեղորայքներից որևէ մեկը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր.

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

   

 

10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 5-ի թիվ 564-Ա հրաման:

2. ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի փետրվարի 16-ի թիվ 419-Ա հրաման:

3. Պ.Մալֆերտայներ,Ֆ.Մեգրաուդ,Տ.Ռոկկաս,Ջ.Փ.Գիսբերտ,Ջ.Մ.Լիու,Կ.Շուլց,Ա.Գասբարինի, Ռ.Հ. Հանթ,Մ.Լեհա,Ս.Օ ' Մորեյն, Մ. Ռուգգե, Ս.Սուերբաում, Հ. Թիլգ, Կ. Սուգանո, Ե.Մ. Էլ - Օմար, Հելիկոբակտերի և միկրոբիոտայի ուսումնասիրության եվրոպական խումբ , Հելիկոբակտեր պիլորի վարակի կառավարում, Մաաստրիխտ VI/ Ֆլորենցիա համաձայնության զեկույց ,ԳԱԹ 8 օգոստոսի 2022. gutjnl-2022-327745. doi: 10.1136/gutjnl-2022-327745. . Epub ahead of print. PMID: 35944925 ( Malfertheiner P, Megraud F, Rokkas T, Gisbert JP, Liou JM, Schulz C, Gasbarrini A, Hunt RH, Leja M, O'Morain C, Rugge M, Suerbaum S, Tilg H, Sugano K, El-Omar EM; European Helicobacter and Microbiota Study group. Management of Helicobacter pylori infection: the Maastricht VI/Florence consensus report. Gut. 2022 Aug 8:gutjnl-2022-327745. doi: 10.1136/gutjnl-2022-327745. Epub ahead of print. PMID: 35944925.)

4. Կ.Սուգանո, Ջ.Թաք,Ե.Ջ.Կուիպերս, Դ.Ի. Գրահամ, Ե.Մ. Էլ - Օմար, Ս. Միուրա, Կ.Հարումա, Մ.Ասակա, Ն. Ուեմուրա, Պ. Մալֆերթեյներ, Կիոտոյի գլոբալ կոնսենսուս կոնֆերենցիայի պրոֆեսորադասախոսական կազմ, հաշվետվություն համաշխարհային կոնսենսուսի վերաբերյալ Կիոտական արձանագրությունում կապված հելիկոբակտեր պիլորի գաստրիտի հետ. Gut. 2015 Sep;64(9):1353-67. doi: 10.1136/gutjnl-2015-309252. Epub 2015 Jul 17. PMID: 26187502; PMCID: PMC4552923. (Sugano K, Tack J, Kuipers EJ, Graham DY, El-Omar EM, Miura S, Haruma K, Asaka M, Uemura N, Malfertheiner P; faculty members of Kyoto Global Consensus Conference. Kyoto global consensus report on Helicobacter pylori gastritis. Gut. 2015 Sep;64(9):1353-67. doi: 10.1136/gutjnl-2015-309252. Epub 2015 Jul 17. PMID: 26187502; PMCID: PMC4552923.)

5. Վ. Ստանգելինի, Ֆ.Կ.Լ. Չան, Վ.Լ. Հասլեր, Ջ.Ր. Մալագելադա, Հ.Սուզուկի, Ջ.Սուզուկի և այլն, Գաստրոդուոդենալ խանգարումներ. Գաստրոէնտերոլոգիա, Մայիս 2016, 150(6):1380–92:) (Stanghellini V, Chan FKL, Hasler WL, Malagelada JR, Suzuki H, Tack J, et al. Gastroduodenal Disorders. Gastroenterology. 2016 May;150(6):1380–92: )

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 մարտի 2024 թվական:

 

pin
Առողջապահության նախարարություն
14.03.2024
N 89-Ն
Հրաման