Սեղմել Esc փակելու համար:
Գ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Գ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0057.070202

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 փետրվարի 2002 թվականի N 57

 

Գ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի շրջանակներում Կարթագենա քաղաքում (Կոլումբիա) կայանալիք համաշխարհային բնապահպանական համաժողովի ղեկավարող խորհրդի 7-րդ հատուկ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2002 թվականի փետրվարի 12-15-ը Կոլումբիայի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Գեորգի Արզումանյանին:

2. Գեորգի Արզումանյանի Կոլումբիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Գեորգի Արզումանյանի Կոլումբիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.02.2002
N 57
Որոշում