Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ ...

 

05.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները

 

1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:

2. Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը շնորհվում է երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների` գիտության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «կոչումներ» բառը փոխարինել «կոչում» բառով:

 

i

Հոդված 3. Օրենքի 5.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի «կոչումներ» բառը փոխարինել «կոչում» բառով.

2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Վարչապետը նախաձեռնություն դրսևորելիս կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կամ մարմինների կողմից առաջարկություն ստանալիս խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով կարող է դիմել Վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդատվական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):».

3) 8-10-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 4. Օրենքի 5.2-րդ հոդվածում`

1) վերնագրի «կոչումներ» բառը փոխարինել «կոչում» բառով.

2) 1-ին մասից հանել «և պատվավոր կոչումներ շնորհելու» բառերը.

3) 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերում և 2-րդ մասի 1-ին կետում «պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու» բառերը փոխարինել «պարգևատրման» բառով.

4) 1-ին մասի 3-րդ կետից հանել «կամ պատվավոր կոչումը» բառերը.

5) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) վարչապետի կողմից միջնորդությամբ դիմելու դեպքում` նաև Հանձնաժողովի եզրակացությունը` առկայության դեպքում.».

6) 2-րդ մասի 5-րդ կետից հանել «կամ պատվավոր կոչում շնորհելու» բառերը.

i

7) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 5. Օրենքի 5.3-րդ հոդվածի վերնագրում և 1-3-րդ մասերում «կոչումներ» բառը փոխարինել «կոչում» բառով:

 

i

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «և պատվավոր կոչումների արժանացած» բառերը.

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 7. Օրենքի 28-41-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 8. Օրենքի 45-րդ հոդվածում`

1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

i

2) 6-րդ և 8-րդ մասերի «պարգևներով» բառը փոխարինել «պարգևով» բառով, իսկ «կոչումների» բառը` «կոչման» բառով:

 

i

Հոդված 9. Օրենքի 2-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


 «Հավելված 2
«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր
կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՇՆՈՐՀԱԳՐԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի կրծքանշան

 

 

Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում` անփայլ մակերեսի վրա, զետեղված է կոլեկտիվը խորհրդանշող ցայտաքանդակ` փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ` ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ» գրությամբ:»:

 

Հոդված 10.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով սահմանված կարգով շնորհված Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչումները պահպանում են իրենց իրավաբանական ուժը, իսկ պատվավոր կոչումների արժանացած անձինք և կոլեկտիվները շարունակում են օգտվել Օրենքի 45-րդ հոդվածով սահմանված իրավունքներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից, այդ թվում` շարունակում են ստանալ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1335-Ն որոշմամբ սահմանված ամենամսյա պատվովճարը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. մարտի 25
Երևան
ՀՕ-119-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 մարտի 2024 թվական:
 

 

pin
ՀՀ 28.02.2024
N ՀՕ-119-Ն օրենք